Դասարանական աշխատանք

  1. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Ուշադրություն դարձրո՛ւ օրինակին՝ անտուն- ան(ածանց) + տուն(արմատ),

 ընկերասեր – ընկեր(արմատ) + ա(հոդակապ) + սեր(արմատ)

Բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ :

Սաղարթախիտ – սաղարթ(արմատ) + ա(հոդակապ) + խիտ(արմատ)

եղնիկ – եղնիկ (արմատ)

վարդագույն – վարդ(արմատ) + ա(հոդակապ) + գույն(արմատ)

լեռնային – լեռ(արմատ)+ն(հոդակապ)+ ային(ածանց)

քաջություն – քաջ (արմատ) + ություն(ածանց)

սար – սար (արմատ)

անթարթ – ան (ածանց) + թարթ (արմատ)

դասընկեր – դաս (արմատ) + ընկեր (արմատ)

      2.Կետերը փոխարինի՛ր  ձ, ծ կամ ց տառերով:

Փորձ, հարցում, բարձունք, ուրձ, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:

      3.Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռջուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

Տնային աշխատանք 17.12.2020

1․ Հաշվիր արտահայտության արժեքը։

1) 435‧(6000-5978)+35400:(4345-4285)

6000-5978=22

4345-4285=60

435×22=9570

35400:60=590

9570+590=10060


2) 350‧32+(5621-875):37

5621-875=4746

4746:37=128

350×32=11200

11200+128=11328

2․ Տեղադրելով մաթեմատիկական գործողության նշաններ, ստացի’ր հավասարություն:

222:2=111 

99-9=90

3․  Գյուղատնտեսական աշխատանքների համար հողագործը գնել է բահ, գերանդի, մանգաղ և եղան։ Քանի՞ միավոր գյուղատնտեսական գործիք է գնել հողագործը։ 3

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում։ Մաթեմատիկա

  • Փոքրիկ պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնական տարվա աշխատանքը։ Ես սովորել եմ ինչ է քառակուսին, ուղղանկյունը,եռակյունը, բեկյալը, ճառագայթը և հատվածը, սովորել եմ հաշվել պարագիծը և մակերեսը, սովորել եմ սյունակաձև բազմապատկել և բաժանել, մնացորդով բաժանում, գումարման և բազմապատկման տեղափոխություն անել, չափման միավորներ։
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո
  • Իմ մաթեմատիկա բաժնի հղումը https://aregblog.school.blog/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

Մաքուր պահենք մեր օդը

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են
աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:

Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:
Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Օդը անհրաժեշտ է շնչառության համար։
  2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել: Կեղտոտ օդը վնասակար է բույսերին և մարդուն և այլ օրգանիզմներին։
  3. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը: Բույսերը կլանում են փոշին և ածխաթթու գազը և արտաազատում են թթվածին։
  4. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ: Ոչ, վարորդը ճիշտ չէ անում որ թողնում է շարժիչը միացրած։ Այդ գազերը վնաս են բույսերի, մարդու և այլ օրգանիզմների համար։

Նյութի աղբյուրը՝  Իվետա  Ջանազյանի բլոգից:

«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն»

Փաթիլը https://aregblog.school.blog/2020/12/02/%d6%83%d5%a1%d5%a9%d5%ab%d5%ac%d5%a8/

Սեբաստացիական հանելուկներ

https://aregblog.school.blog/2020/11/22/%d5%bd%d5%a5%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%af%d5%b6%d5%a5%d6%80/

Կախարդական ճանապար https://aregblog.school.blog/2020/09/23/%d5%af%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0/

Տնային աշխատանք 14.12.2020

Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Գրի՛ր տեսակն ըստ կազմության(պարզ, բարդ, ածանցավոր):

Օրինակ՝

գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ածանցավոր

ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ), բարդ

Արևային, վերջալույս, առավոտ,  ծաղիկ, ծաղկանոց, թփուտ, տերևաթափ, ոսկեզօծ, ոսկյա, արծաթ:

Արևային – արև(արմատ)+ ային(ածանց), ածանցավոր

Վերջալույս  – վերջ(արմատ)+ա+ լույս(արմատ), բարդ

Առավոտ –  պարզ

Ծաղիկ – պարզ

Ծաղկանոց – ծաղիկ(արմատ)+ անոց(ածանց), ածանցավոր

Թփուտ – թուփ(արմատ)+ ուտ(ածանց), ածանցավոր

Տերևաթափ – տերև(արմատ)+ա+թափ (արմատ), բարդ

Ոսկեզօծ – ոսկե(արմատ)+զ+օծ (արմատ), բարդ

Ոսկյա – ոսկ(արմատ)+ յա(ածանց), ածանցավոր

արծաթ – պարզ

Անուշապուր

  • Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  • Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:

Կաղանդ – Նոր տարի

Կաղանդ պապա – Ձմեռ Պապիկ

Չհատնել – Չվերջանալ

Անուշապուր – Քաղցրավենիքի տեսակ

  • Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

Բաղադրություն

աշուրացու ցորեն – 500 գ
չամիչ – 250 գ
ծիրանի չիր – 250 գ
կարտոֆիլի օսլա – կես փաթեթվարդաջուր – 1 շերեփ
շաքարավազ – 1 կգ
աղ, դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ
սոճու կոնգոմ /պիստակ/ – 1 փաթեթ

Պատրաստման եղանակ

Աշուրացու սպիտակ ցորենը մաքրել, մի քանի անգամ սառը ջրով լվանալ, 3-4 ժամ թողնել  ջրում, ապա լիքը ջրով դանդաղ սկսել եփել մի մեծ կաթսայում: Մաքրել ու  լավ լվանալ  չամիչն ու ծիրանի չիրը: Եթե ծիրանի չրերը խոշոր են, ապա դրանք բաժանել երկու կամ չորս մասի, չամիչի հետ մեկտեղ թողնել տաք ջրի մեջ, որպեսզի փափկեն:

Թույլ կրակի վրա, կաթսայի կափարիչը մի փոքր բաց թողնված վիճակում եփել 3-4 ժամ: Այնուհետև կրակի վրայից վերցնել,  կափարիչով  փակել և  ծածկել  բավականին հաստ կտորով: Թողնել  առնվազն 3-4 ժամ, ցանկալի է` ողջ գիշեր: Կաթսան կրկին դնել կրակին և  ավելացնել թրջած չիրն ու չամիչը: Վրան ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա ապուրի նման ջրալի: Եփել` ժամանակ առ ժամանակ խառնելով: Երբ չամիչները ուռչեն, օսլան բացել մի բաժակ սառը ջրում, ավելացնել անուշապուրին, մի քիչ էլ եռացնել` անընդհատ խառնելով:

Ավելացնել 1 կգ շաքարավազ,  մի պտղունց աղ և մեկ-երկու րոպե ևս խառնելով եռացնել: Երբ եփուկը սառչում է, անուշապուրին ավելացնել  վարդաջուր, նորից խառնել և լցնել փոքրիկ ամանների մեջ: Սառչելուց հետո զարդարել նռան հատիկներով, պիստակով, ընկույզի միջուկով, դարչինով և մատուցել:

  • Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև,  ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

Արև – պարզ

Ընկերական – ածանցավոր – ընկեր(արմատ)+ական(ածանց)

Անխելք – ածանցավոր – ան(ածանց)+խելք(արմատ)

Վերջալույս – բարդ – վերջ(արմատ)+ա+լույս(արմատ)

Սեղան -պարզ

Ճաշասենյակ – բարդ – ճաշ(արմատ)+ա+սենյակ(արմատ)