Հայոց լեզու 27.04.24

Ընտրիր վերնագրերից մեկը՝

Ուշ,բայց ո՜չ ուշացած․․։

Ես՝ տարիներ անց՝ իմ տոնին։

Ավելորդը։

1.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում, հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում, և ապրում է ծովափին: Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց, ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել, ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող, անորոշ մի առարկա Տոկիոյում, մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում, պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝, բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը, հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր:

2.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:

Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում. -Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ… Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Մի խարխուլ ջրհոր գտան: Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուրմ հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել: Պարանի ծայրն աստիճանաբար բաց էին թողնում: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան:Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Հանկարծ նա փտշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին. -Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ… Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել։

3.Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք նկարագրում են նախորդ կամ հաջորդ նախադասության գործողության տեղը, ժամանակը, ձևը: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր: Ուլիկն ասաց. — Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր: Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց. -Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:

Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Գյուղն էլ շատ մոտ էր: Ուլիկն ասաց. — Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր: Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը:

4.Տեքստը փոխադրի՛ր չորս-հինգ նախադասությամբ:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում, բայց քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է և նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում և այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը: Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

18.03.2024

  1. Պատմի՜ր ԾԱՂԿԱԶԱՐԴԻ մասին,խորհուրդը․ իմաստը և թե ինչպես է նշվում։ Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։ Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։

2.Գրի՜ր պատում «Թատրոնում ամեն ինչ իրական է» թեմայով։

3.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:

Բուսակեր, գնացք, անվանական, մարդկային։

4. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ` Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից: Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու: Ամբողջ ճանապարհին մենք ոչ մի անգամ կանգ չառանք խորհրդակցելու:

Մեր արածն ապարդյուն աշխատանք էր: Մեր արածը մեծ արդյունք տվեց։

Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները: Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:

Նրա մտադրությունը սխալ հասկացան: Նրա մտադրությունը ճիշտ հասկացան:

Նրան անլուրջ պատասխան տվեցին: Նրան լուրջ պատասխան տվեցին:

Այծերը էբենոս ծառից կարևոր են: էբենոս ծառը այծերից կարևոր է:

5.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):

Օրինակ` Անծանոթ տղան ժպտաց: — Անծանոթ տղան մեղմ ժպտաց:

Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես ժպտաց, կարծես հազար տարվա ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց: Տղաները ողջունեցին հյուրին: Անձրև էր գալիս։

Անծանոթ տղան մեղմ ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես ուրախ ժպտաց, կարծես հազար տարվա մոտիկ ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ փոքրիկ դուռ բացվեց: Տղաները ջերմ ողջունեցին հարգելի հյուրին: Հորդառատ անձրև էր անդադար գալիս։

6.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ, ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր:

15.03.2024

1.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ, ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում է:

2.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ բոլոր անդամներին ավելացնելով լրացումներ: Օրինակ` Ընկերոջը չէր պատմել:- Մտերիմ ընկերոջը ոչինչ չէր պատմել:

Աղավնին հավատարիմ է: Փոքրիկ աղավնին հավատարիմ է ին երամին:

Հնդիկներն են կառուցել քաղաքը: Հին հնդիկներն են կառուցել այս գեղեցիկ քաղաքը:

Ինկերն արհեստական կղզիներ են սարքում ջրագռավների համար: Մանկության ընկերն փոքր արհեստական կղզիներ են սարքում ջրագռավների համար:

Գիտնականը փորձում էր հասկանալ: Գիտնականը ուշադրությամբ փորձում էր հասկանալ գիտական փորձը:

Ավտոբուսը լիքն էր ուղևորներով: Գյուղական ավտոբուսը լիքն էր հոգնած ուղևորներով:

Քարանձավի մուտքը փակ էր: Հնագույն քարանձավի մուտքը փակ էր այցելուների համար:

3.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով տրված հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Կարդալուց հետո կհասկանաք: (ի՞նչը) Արդեն որոշել եմ: (ի՞նչ) Բռնակալները սպանում են: (ո՞ւմ) Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ) Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց) Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին):

Կարդալուց հետո ամեն ինչ կհասկանաք: Արդեն ամեն ինչ որոշել եմ: Բռնակալները սպանում են այլ կարծիք ունեցողներին: Նավաստին փնտրում էր ծովահենների վավը: Արդեն շատ հեռու եք բոլորից: Դեռ կլսեք այդ մարդկանց մասին:

Բայեր 13.03.2024

1.Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:

Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:

Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:

Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

2.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)

Գառնուկը ջրհորում ինչ ոչ բան տեսավ, որը դաշտում տեսնելիս կփախչեր:

Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ: (ինչ որ)

Պապն այդ օրը պատմում էր ինչ որ բան, որը աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ:

Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ: (ինչ, ինչ որ)

Ինչ որ բան, որ ծածկում էր աղբյուրն ու գուռը ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ)

Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որը զբաղվում էր հացահատիկի մշակությամբ:

Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

Պայմանը դա էր, որ իքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:

3. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, քանի որ Եգիպտոսի տեղը չգիտի։

Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)

Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, որովհետև ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում:

Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)

Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել:

Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի, որ)

Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որպեսզի նրան հարցներ ճանապարհի մասին:

Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի):

Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որպեսզի քերականություն սովորիր:

4.Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:

Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև: Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, որը սովորաբար լինում է Արարատյան դաշտում: Այդ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում: Կարդացի անունս մի ոտանավորի տակ, բայց ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված: Որ մինն ուներ, տասն եմ արել: Այն օրից, որ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս: Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում: Նա մեծահռչակ զորավար էր, բայց երկրների կուսակալ: Երբ նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում: Եվ հնէաբանը, և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

5.Կետադրի՛ր:

Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը: Գնացել կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը հառելով խավարին: Մի օր, մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև: Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

12.02.2024

  1. Գրիր պատում՝օգտագործելով հետևյալ բառերն ու բառակապակցությունները․

1.Խոնարհ, հեզաբարո, բարեխիղճ համեստ աշխատող,չափավոր, պարզ, հասարակ, անշուք։ Գյուղացին շատ բարեխիխճ և համեստ աշխատող էր։ Նա խոնարհ և հեզաբարո կատարում էր իր աշխատանքը նա ապրում էր շատ պարզ և հասարակ կյանքով։

2.Մեղմ, Լուսնի խաղաղ լույս, գետի խաղաղ ընթացք։ Մի օր գնացի գաղաքից դուրս Հրազդան լճի մոտ։ Գիշեր էր, մեղմ քամին և Լուսնի խաղաղ լույսը շատ հանգստացնող էր, իսկ գետի խաղաղ ընթացքը գրեթե քնացնում էր

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:

Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:

Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Ուշադրություն

Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Ուշադրություն

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:

Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:

Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:

Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:

Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:

Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:

Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

2.Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին (մոտենալը):

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին (տրվելը):

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին (մոտենալը):

Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին (մոտենալը):

Ձեռքի բաժակը տվեց հորը (տրվելը):

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին (մոտենալ):

3. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները (սեռական):

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը (սեռական):

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար (սեռական):

Միրգը հորեղբոր այգուց են բերում (սեռական):

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք (սեռական):

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն (սեռական):

Բոլոր բառերը ցույց են տալիս պատկանելը։

4. Հիմնավորի՛ր տրված մտքերից մեկը՝

Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան:

Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենան,որովհետև կարող են փոխել պատմությունը։ Դրանից կարող ենք օգտվել վատ մարդիկ։

Կանաչ առավոտը։ Ռեյ Բրեդբերի

  1. Կարդալ պատմվածքը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել։հայթայթել – Ձեռք բերել
  3. Պատմվածքի մեջ որն էր ոչ իրական, ձեր կարծիքով։ Դուրս գրեք այդ հատվածները։ Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։

Տնային աշխատանք 31.01.2024

  1. Ի՞նչ սովորեցրեց ինձ իմ ձմեռային ճամբարը։ Որ ձմռանը կարելի է ժամանակ անցկացնել, օրինակ գնալ սահադաշտ ինչպես ես և իմ ջոկատը արել էինք
  2. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես: Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

3.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրես այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապր ուրիշ ելք չունեմ: Դու երկար որ ապւրելու այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

4. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

դիմավոր. Փակել է, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, փակի՛ր, մտնեիր, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

դերբայ. մտնել, փակած, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր

5. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ: – Գետափին զբոսնելիս հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ։

Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու: – Երկրորդ խողովակաշարը կառուցելիս պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու։

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ: – Գետակն անցնելիս որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում: – Ընկերոջ պատմությունը լսելիս փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր: – Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել: – Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

Գործնական հայոց լեզու։ 20.11.23

1.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-խռով
երերուն-կայուն
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ 
զարդարուն-արատավոր
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-աղքատ
շնորհալի-անշնորք
երախտագետ-երախտամոռ
գիտուն-անգետ

2. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, նուրբ, յուրային, անապական, տաղանդաշատ, բերկրալից, միամիտ
բ.  օտար, կոպիտ, , անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:

վախկոտ – աներկյուղ , նուրբ – կոպիտ, յուրային – օտար, անապական – պղտոր, տաղանդաշատ – անձիրք, բերկրալից – թախծոտ, միամիտ – խորամանկ

17.11.23

1.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս…հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն… հեկտար(հեկտար)…անտառներ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն… դոլար(դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն…ստեղծագործություն(ստեղծագործություն) …ցուցադրվեց(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու…դահլիճները (դահլիճ) հայելու համար մարդ շուրջ քսանհինգ…կիլոմետր(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

2.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում… ապրիլին(ապրիլ) հարյուր տասնինը վայրի …ցուլեր(ցուլ ) … որոնցից (որ) չորս … ը պահվել են(պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ …ցուլը (ցուլ) կա՛մ արգելանոցներում… են ապրել(ապրել), կա՛մ ազատ…արածել(արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ (են):

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում…արածել են(արածել) ավելի քան հազար հինգ հարյուր…ցուլ(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն…գետազի(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ(կենդանի) են ապրում:

3.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա:(Ամեն դասարանում կա իրար հետ 20 մարդ) Բ. Բոլոր դասարաներում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա: (Ամեն դասարանում կա 20 մարդ)

Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: (Ամեն գյուղում միասին կա երկու դպրոց)        Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա: (Ամեն մի գյուղը ունի երկու դպրոց)

Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: (թրչյունների փետուրները գցած միասին ստացվում է չորս) Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:(ամեն մի թրչյունը գցեծ չորսական փետուր)

Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն:(Ընկերները ամրոցում մեկ տուն ունեյն) Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:(Ամեն ընկերը ուներ իր տունը ամրոցում)

15.11.23

1.Քո սիրած թեմայով գրիր փաստեր (մոտավորապես տասը հատ):

2.Գտի՛ր թվականները :

Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:-

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

3. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում: Գոյականը օգտագործվում է հոգնակի ձևով եթե, այն ունի վորոշակի ձև։

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:

Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:

4. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդներ(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր… ժողովուրդները(ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական

Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի…լեզվով(լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործացվում(գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր…լուզու(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ…է բնակվել(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները… խոսել են(խոսել) ավելի քան վաթսուն լեզվով: