- Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:
- Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
Կաղանդ – Նոր տարի
Կաղանդ պապա – Ձմեռ Պապիկ
Չհատնել – Չվերջանալ
Անուշապուր – Քաղցրավենիքի տեսակ
- Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
Բաղադրություն
աշուրացու ցորեն – 500 գ
չամիչ – 250 գ
ծիրանի չիր – 250 գ
կարտոֆիլի օսլա – կես փաթեթվարդաջուր – 1 շերեփ
շաքարավազ – 1 կգ
աղ, դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ
սոճու կոնգոմ /պիստակ/ – 1 փաթեթ
Պատրաստման եղանակ
Աշուրացու սպիտակ ցորենը մաքրել, մի քանի անգամ սառը ջրով լվանալ, 3-4 ժամ թողնել ջրում, ապա լիքը ջրով դանդաղ սկսել եփել մի մեծ կաթսայում: Մաքրել ու լավ լվանալ չամիչն ու ծիրանի չիրը: Եթե ծիրանի չրերը խոշոր են, ապա դրանք բաժանել երկու կամ չորս մասի, չամիչի հետ մեկտեղ թողնել տաք ջրի մեջ, որպեսզի փափկեն:
Թույլ կրակի վրա, կաթսայի կափարիչը մի փոքր բաց թողնված վիճակում եփել 3-4 ժամ: Այնուհետև կրակի վրայից վերցնել, կափարիչով փակել և ծածկել բավականին հաստ կտորով: Թողնել առնվազն 3-4 ժամ, ցանկալի է` ողջ գիշեր: Կաթսան կրկին դնել կրակին և ավելացնել թրջած չիրն ու չամիչը: Վրան ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա ապուրի նման ջրալի: Եփել` ժամանակ առ ժամանակ խառնելով: Երբ չամիչները ուռչեն, օսլան բացել մի բաժակ սառը ջրում, ավելացնել անուշապուրին, մի քիչ էլ եռացնել` անընդհատ խառնելով:
Ավելացնել 1 կգ շաքարավազ, մի պտղունց աղ և մեկ-երկու րոպե ևս խառնելով եռացնել: Երբ եփուկը սառչում է, անուշապուրին ավելացնել վարդաջուր, նորից խառնել և լցնել փոքրիկ ամանների մեջ: Սառչելուց հետո զարդարել նռան հատիկներով, պիստակով, ընկույզի միջուկով, դարչինով և մատուցել:
- Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
- Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև, ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:
Օրինակ՝
պարզ-դաս
ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)
բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)
Արև – պարզ
Ընկերական – ածանցավոր – ընկեր(արմատ)+ական(ածանց)
Անխելք – ածանցավոր – ան(ածանց)+խելք(արմատ)
Վերջալույս – բարդ – վերջ(արմատ)+ա+լույս(արմատ)
Սեղան -պարզ
Ճաշասենյակ – բարդ – ճաշ(արմատ)+ա+սենյակ(արմատ)