Ստորերկրյա ջրեր։ Աղբյուրներ։

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:   Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:  Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
Աղբյուրներ
: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ  և  մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:  Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։ Երկրագնդի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա։ Դրանք գոյանում են անձրևաջրերից և հալոցքաջրերից որոնք թափանցում են երկրակեղևից ներս և կուտակվում են։
  2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Ջրաթափանց ապարների միջով ջուրը հեշտությամբ թափանցում են, իսկ ջրամերժներով չի թափանցում։ Աղբյուրներ, հանքային աղբյուրներ, ջերմուկներ, գեյզերներ։
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերները,  հանքային ջուրը: Աղբյուրը դա ջուր է որը դուրս է գալիս երկրի մակերեսից անցնելով սկզբում ջրաթափանց ապարների միջով և հետո հանդիպելով ջրամերժ ապարների։ Եթե աղբյուրի ջրի մեջ լուծված են հանքային աղեր այդ աղբյուրը կոչվում է հանքային։ Տաք ջրի և գոլորշու տեսքով դուրս եկող հանքային աղբյուրները կոչվում են գեյզերներ։
  5. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը: Խմելու նպատակով։

Լճերի տեսակները և ջրամբարները

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և  կապված չեն օվկիանոսի հետ: Լճերը ըստ ծագման՝  լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր: Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի շարժումների հետևանքով: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝  Բայկալը:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը:Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի  հալոցքաջրերի և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանա  լիճը:
Որպես կանոն՝ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում կան ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝  Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր  և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը: Լիճը դա ցամաքի բնական գոգավորությունն է որը լցված է ջրով և կապված չէ ովկինոսի  հետ։
  2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ: Տեկտոնական (Բայկալ), հրաբխային (Աժդահակ), տեկտոնահրաբխային (Սևան), մնացորդային և սարցադաշտային (Քարե լիճ)։
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ: Հոսուն այն լիճն է որտեղից սկսվում է գետը (Սևանա լիճ և Հրազդան գետը)։ Անհոս են այն լճերը որտեղից գետեր  սկիզբ չեն առնում (Վանա լիճ)։
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում: Ջրամբարը դա արհեստական  լիճ  է որը ստեղծված է մարդու կողմից։ Ջրամբարը օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման և էլեկտրաեներգիա ստանալու համար։

«Երջանիկ խրճիթը» Ա․ Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ․

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
  • Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Զմրուխտյա – Զմրուխտե

Ջրաղաց – Հացահատիկ աղալու ջրային աղաց

չիբուխ – Ծխամորճ

մացառ – Փշոտ թփաբույս

 քարավան – Միասին ճանապարհ գնացող՝ միասին ճանապարհորդող մարդկանց խումբ

հովասուն – Հով տեղերում սնված՝ մեծացած՝ ապրած

բուխարիկ – Վառարանի ծխնելույզ պատի միջով և երդիկում

երերուն –  Երերանք պարունակող՝ արտահայտող

թևին է տալիս – Թռչել

  • Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
  • մանուկ – Երեխա
  • սոսափել – Խշխշալ
  • շավիղ – ճանապարհ
  • եզերք – Եզր
  • ուղևոր – ճամփորդ
  • շնորհալի – տաղանդավոր
  • շքեղ – Պերճ
  • նազելի – գեղեցիկ
  • աննկատ – Աննկատելի
  • անհայտանալ – կորչել
  • վերջալույս – Մայրամուտ
  • խրճիթ – Տնակ
  • ալևոր – ծերունի
  • առավոտ – Լուսածագ

Խնդիրներ տարիքների վերաբերյալ

1․ Տաթևիկը 17 տարեկան է, իսկ նրա եղբայրը՝ Հայկը, 3 տարով ավելի փոքր է Տաթևիկից: Քանի՞ տարեկան է Հայկը:

Լուծում

17 – 3 = 14

2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:

Լուծում

30 – 20 = 10

3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անիից քանի՞ անգամ մեծ կլինի:

Լուծում

5×7=35

5+5=10

35+5=40

40 – 10 = 30

4. Կարինեի պապիկը 60 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 7 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։

Լուծում

60 : 6 = 10

10 + 7 = 17

60 – 17 = 43