Անուշապուր

  • Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  • Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:

Կաղանդ – Նոր տարի

Կաղանդ պապա – Ձմեռ Պապիկ

Չհատնել – Չվերջանալ

Անուշապուր – Քաղցրավենիքի տեսակ

  • Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

Բաղադրություն

աշուրացու ցորեն – 500 գ
չամիչ – 250 գ
ծիրանի չիր – 250 գ
կարտոֆիլի օսլա – կես փաթեթվարդաջուր – 1 շերեփ
շաքարավազ – 1 կգ
աղ, դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ
սոճու կոնգոմ /պիստակ/ – 1 փաթեթ

Պատրաստման եղանակ

Աշուրացու սպիտակ ցորենը մաքրել, մի քանի անգամ սառը ջրով լվանալ, 3-4 ժամ թողնել  ջրում, ապա լիքը ջրով դանդաղ սկսել եփել մի մեծ կաթսայում: Մաքրել ու  լավ լվանալ  չամիչն ու ծիրանի չիրը: Եթե ծիրանի չրերը խոշոր են, ապա դրանք բաժանել երկու կամ չորս մասի, չամիչի հետ մեկտեղ թողնել տաք ջրի մեջ, որպեսզի փափկեն:

Թույլ կրակի վրա, կաթսայի կափարիչը մի փոքր բաց թողնված վիճակում եփել 3-4 ժամ: Այնուհետև կրակի վրայից վերցնել,  կափարիչով  փակել և  ծածկել  բավականին հաստ կտորով: Թողնել  առնվազն 3-4 ժամ, ցանկալի է` ողջ գիշեր: Կաթսան կրկին դնել կրակին և  ավելացնել թրջած չիրն ու չամիչը: Վրան ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա ապուրի նման ջրալի: Եփել` ժամանակ առ ժամանակ խառնելով: Երբ չամիչները ուռչեն, օսլան բացել մի բաժակ սառը ջրում, ավելացնել անուշապուրին, մի քիչ էլ եռացնել` անընդհատ խառնելով:

Ավելացնել 1 կգ շաքարավազ,  մի պտղունց աղ և մեկ-երկու րոպե ևս խառնելով եռացնել: Երբ եփուկը սառչում է, անուշապուրին ավելացնել  վարդաջուր, նորից խառնել և լցնել փոքրիկ ամանների մեջ: Սառչելուց հետո զարդարել նռան հատիկներով, պիստակով, ընկույզի միջուկով, դարչինով և մատուցել:

  • Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև,  ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

Արև – պարզ

Ընկերական – ածանցավոր – ընկեր(արմատ)+ական(ածանց)

Անխելք – ածանցավոր – ան(ածանց)+խելք(արմատ)

Վերջալույս – բարդ – վերջ(արմատ)+ա+լույս(արմատ)

Սեղան -պարզ

Ճաշասենյակ – բարդ – ճաշ(արմատ)+ա+սենյակ(արմատ)