Մաքուր պահենք մեր օդը

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են
աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:

Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:
Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Օդը անհրաժեշտ է շնչառության համար։
  2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել: Կեղտոտ օդը վնասակար է բույսերին և մարդուն և այլ օրգանիզմներին։
  3. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը: Բույսերը կլանում են փոշին և ածխաթթու գազը և արտաազատում են թթվածին։
  4. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ: Ոչ, վարորդը ճիշտ չէ անում որ թողնում է շարժիչը միացրած։ Այդ գազերը վնաս են բույսերի, մարդու և այլ օրգանիզմների համար։

Նյութի աղբյուրը՝  Իվետա  Ջանազյանի բլոգից:

«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն»

Փաթիլը https://aregblog.school.blog/2020/12/02/%d6%83%d5%a1%d5%a9%d5%ab%d5%ac%d5%a8/

Սեբաստացիական հանելուկներ

https://aregblog.school.blog/2020/11/22/%d5%bd%d5%a5%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%af%d5%b6%d5%a5%d6%80/

Կախարդական ճանապար https://aregblog.school.blog/2020/09/23/%d5%af%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0/