Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Գրի՛ր տեսակն ըստ կազմության(պարզ, բարդ, ածանցավոր):
Օրինակ՝
գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ածանցավոր
ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ), բարդ
Արևային, վերջալույս, առավոտ, ծաղիկ, ծաղկանոց, թփուտ, տերևաթափ, ոսկեզօծ, ոսկյա, արծաթ:
Արևային – արև(արմատ)+ ային(ածանց), ածանցավոր
Վերջալույս – վերջ(արմատ)+ա+ լույս(արմատ), բարդ
Առավոտ – պարզ
Ծաղիկ – պարզ
Ծաղկանոց – ծաղիկ(արմատ)+ անոց(ածանց), ածանցավոր
Թփուտ – թուփ(արմատ)+ ուտ(ածանց), ածանցավոր
Տերևաթափ – տերև(արմատ)+ա+թափ (արմատ), բարդ
Ոսկեզօծ – ոսկե(արմատ)+զ+օծ (արմատ), բարդ
Ոսկյա – ոսկ(արմատ)+ յա(ածանց), ածանցավոր
արծաթ – պարզ