Վարժ․ 147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճիշտ ես գրել։
Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները։ Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծության թիթեռն իրենց վրա, կտկտալով իջան ցած։ Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները։ -Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները։