ԳԱՐՈՒՆ։ Վ․ Տերյան

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Անծանոթ բառեր

գգվել – սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել

անափ – անծայր

մրրկել – մրրիկ առաջացնել

Գարնանային լույսեր

Լինում է մի օր։ Այդ օրը ես գնացի անտառ։ Գիշերը շատ մութ էր, բայց մի դեղին լույս թռթռաց։ Ես չեմ հասկացել թե ինչից էր լույսը գալիս։ Մի քիչ ժամանակ անց լույսը հանգեց։ Ես այդ լույսերը տեսնում էի ամեն տեղ։ Այդ լույսերը շատ ու ավելի շատ էին դառնում։

Մյուս օրը ես գնացի անտառ, որպեսզի իմանամ այդ ինչ լույսեր են։ Ես շատ արագ վազեցի և փակեցի լուզսը մի ամանի մեջ։ Ես տեսա, որ դա սովորական ծղրիդ է, բայց նույնիսկ այդքան փոքր բան կարող է բերել այդքան սիրուն գարուն։