Субботник

У нас часто леса гибнут от безжалостного обращения с ними. Люди бессознательно бросают спичку и от её огня погибают большие участки леса. За посадками молодых деревьев следит лесовод. Он устанавливает места, которые пострадали от пожара, намечает, где надо расчистить лес, отводит участки для работы лесорубов, участвует в борьбе с вредителями леса. Гусеницы иногда съедают подрастающие побеги, объедают листья. Зайцы и мыши обгрызают корни молодых деревьев. Но есть у леса и друзья – птицы. Они прекрастные помощники.

Տնային աշխատանք 19.04.2022

Վարժ. 185. Նախադասությունը լրացրու տրված հարցերին պատասխանող գոյականներով։

Սիրտը մռմռում էր, երևի նեղացրել են։

Երեխան նվնվում էր, երևի նեղացրել էին։

Այծը ցատկեց ցանկապատից դուրս։

Գնդակը ցատկեց ցանկապատից դուրս։

Մեխը ճանկռել է տատիկի ձեռքը։

Կատուն ճանկռել է տատիկի ձեռքը։

Վարժ. 186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի։

ա. Երաժշտահավեր, դեղձունիկներ, վագրեր, առյուծներ, սիրամարգ– բոլորը հոգնակի են

բ. մանուկներ, երեխա, պատանիներ, երիտասարդներ, մարդիկ-բոլորը երիտասարդ են

գ. հատիկներ, կապիկներ, ձագուկներ, կանայք, տանտիկիններ- բոլորը կենդանի են

Վարժ. 187. Տրված բառախմբերի տարբերությունը գտիր և բառախմբերն անվանիր։

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ-եզակի

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ-հոգնակի

Վարժ. 188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտիր և Բ խումբն ինքդ լրացրու։

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան։

Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատեր, կատուներ, թութակներ, գրպաններ։

Վարժ. 189. Տրված նախադասությունը կարդա և հարցերին պատասխանիր։

187 և 188 վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներն են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով։

  1. Գոյականը քանի թիվ ունի։ Երկու, եզակի և հոգնակի։
  2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը։ Մեկ անշունչ կամ շնչավոր։
  3. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի հոգնակի թիվը։ Բազմաթիվ առարկաներ կամ շնչավորներ։

Վարժ. 190. Կազմիր տրված գոյականների հոգնակին։ Փորձիր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ – ներ։

Ա. Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փունջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրքեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, պատեր, պապեր։ – մի վանկ

Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչյուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ։ բազմավանկ

Վարժ. 191. Գտիր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս

ա. ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր։ գրպաններ, սեղաններ, թռչյուններ, մատյաններ։

բ. ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին։ Սրեր, ձվեր, քթեր, գրքեր, սրտեր։

Վարժ. 192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրու և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրու բայերը։

Հերթական ոլորաններից հետո երևացին սրբավայրերը։ Վերևում արձաններ են նստած։ Արձանները կորցրել են գլուխները։ Երկրաշարժները բազմիցս սասանել են այդ լեռների գագաթները, օտար բանակների զինվորները խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրերը։ Արձանները, բարձրաքանդակներն ու գազանների կերպարանքները կերտված են հիանալի վարպետների կողմից։

Домашняя работа 20.04.2022

1. К 47 прибавить 15 — получится 62. От 189 отнять 33 — получится 159. 72 разделить на 12 — будет 6. 18 умножить на 10 — будет 180.

2. Рассказать в двух словах. Говорить один на один. Как две капли. Жить в двух шагах. На седьмом небе. Третий лишний. Обещанного четыри года ждут. Семь пятниц на неделе. два сапога-пара.

3. Заменить слова одним сложным словом.

30 минут – полчаса, состояние близкое ко сну – полусон, 1.2 яблока – пол яблока, 500 г муки – полкилограмма муки, половина слова – полуслово, 6 месяцев – полгода, середина дня – полдень, половина дороги – полдороги, короткие женские сапожки – полусорожки, игра на первенство – ?, предшествующая финалу – полуфинал.

Հնարագետ ջուլհակը: Մաս 1: Ղ. Աղայան

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

  1. Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ։
  2.  Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի առաջին մասը:
  3. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն առաջին մասի)։
  4. Վերնագրի՛ր առաջին մասը: Խուճապ։
  5. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին մասի վերաբերյալ: Որ տեղի՞ց է եկել դերվիշը։ Ի՞նչ է դերվիշի անունը։ Ինչո՞ւ դերվիշը չէր խոսում։
  1. Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  2. Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  3. Մաքուք — մաքոք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները: Լուռ ու մունջ – բոլորովին լուռ, դատարկ – Փուչ, սնամեջ, երկյուղ – վախ, միմյանց – մեկը մյուսին, փարատել – Սփոփել, մխիթարել։
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները: Տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։ – Ինչո՞ւ է դերվիշը Ժողովուրդին խուճապի մեջ գցել։ Լուն ուղտ շինելով – Չափազանցել, մեծացնել։ Ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ – ժանտախտով ուզում ես սպանել երկրի բնակիչներին։ Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին – ավելի վատ արեցին քան եղել է։

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները, գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը  մարդկանց համար շատ կարևոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը, գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։
Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից: Օվկիանոսների ազդեցությունը մեծ է երկրագնդի այն շրջանների հա­մար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:
Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:
Կիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք,  տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները: Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները։
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։ Տեղանքի բարձրություն, աշխարհագրական լայնություն։
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին: Ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային։ Ցամաքային
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ծովային կլիմամ ավելի մեղմ է, շատ ցուրտ և շոգ չի լինում, խոնավությունը բարձր է։ Ցամաքային կլիմայի ժամանակ ձմեռը ցուրտ է, իսկ ամառը շոգ է։
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից: Մուսոնային կլիմայի ժամանակ ցուրտ ու չոր ձմեռ է և տաք ու խոնավ ամառ։ Միջերկրածովային կլիմային բնորոշ է մեղմ ու խոնավ ձմեռ և չոր ու շոգ ամառ։

Երևան քաղաքի ձիարձանները

–Վարդան Մամիկոնյանի ձիարձան–

Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։

  • Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան։
  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար։
Հիմնադրում1975

–Սասունղի Դավիթ ձիարձան–

Ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Ձիարձանի բարձրությունը 9․3 մ։ Ձիարձանը սարգված է կոփոծո պղինձ, բազալտ։

  • Հեղինակ՝ Երվանդ Քոչար։
  • Ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան։
Հիմնադրում1959

–Հովհաննես Բաղրամյանի հուշարձան–

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում։ Հուշարձանի բարձրությունը 9 մ։ Հուշարձանը սարգված է բրոնզից և գրանիտից։

Քանդակագործ՝ Միքայել Մազմանյան

Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան

Հիմնադրում2003

Անդրանիկ Օզանյանի հուշարձան

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում։ Հուշարձանի բարձրությունը 9․5 մ։ Սարգված է բրոնզից և բազալտից։

Քանդակագործ՝ Արա Շիրազ։

Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

Հիմնադրում2001

–Հայկ Բժշկյանց» /–Գայ–/

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանի բարձրությունը պատվանդանի հետ 12․5 մ։ Հուշարձանը սարգված է բրոնզից, գրանիտից և բազալտից։

Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան

Ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան

հիմնադրում1977

Ինչ կուզեմ ստեղծել…

2022․ թ

Մի օր ես գնում էի քնելու, ու երբ պառկեցի, սկսեցի մտածել ապագայի մասին։ Ես մտածեցի և հասկացա, որ ժամանակ անց երկրի ռեսուրսները կպրծնեն, օրինակ՝ նավթ, երկաթ և այլ ռեսուրս։ Ես ուզում էի ստեղծել սարք, որը կկարողանա ստեղծել այդ ռեսուրսները, այդ սարքը աշխատելու էր արևային էներգիայով։ Մնաց մենակ սպասել․․․։

30 տարի անց/2052. թ

Ես արդեն ստեղծել եմ իմ ուզած սարքը, բայց նրան այս տարիներում չեն օգտագործում։ Պատճառը այն է․ որ ռեսուրսներ Երկրի վրա դեռ կան։ Ես կարծում եմ պետք է սպասել: Վաղ թե ուշ ռեսուրսները կպրծնեն։