Ուսումնական գարուն

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը): Հեղինակ՝ Տուվե Յանսոն։ Վերնագիր՝ Մումիտրոլներն ու գիսաստղը։
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Մումիհայրիկը ոտնաթաթերի վրա մտավ խոհանոց ու առանց լույս վառելու բացեց պահարանը։ Տեկստ։ Նա ձգվեց դեպի վերեևի դարակոմ դրված խնձորի գինու շիշը, ձգվեց, ապա մի քիչ էլ ձգվեց ու նույն ակնթարթին հանկարծ գետնին գցեց մի պնակ, որն ահավոր աղմուկով ջարդուփշուր եղավ։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Մումիհայրիկ, Մումիմայրիկ, Սնիֆ, Մումիտրոլ։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Գիրքը շատ հետաքրքիր է և նրա մեջ շատ հերոսներ կան։ Գիրքը շատ արագ է կարդացվում։
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Մայրը։ Հ․Թումանյան

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Հ. Թումանյանի  «Մայրը» պատմվածքը կարդա՛, անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բացատրի՛ր։ Բլոգոււմդ պատմի՛ր,  թե ինչ սովորեցիր պատմվածքը կարդալուց հետո։ 

Պատմվածքից դո՛ւրս գրիր 10 գոյական,  5 ածական, 5 բայ։

օճորք-Առաստաղ

երդիկ-Տան կտուրի մեջ թողած բացվածք

մարագ-Հարդ լցնելու և պահելու տեղ

Կենդանիներն էլ ունեն զգացմունքներ։ Ծիծեռնակը այնքան շատ էր սիրում իր ձագին, որ նույնիսկ չէր ուզում ապրել առանց նրա։

Գոյական՝ զրույց, դեպք, ծիծեռնակ, կերակուր, կատու, քար, ճուտ, ծառ, ճյուղ, դունչ:

Ածական՝ Սուր, փոքրիկ, դեղին, դատարկ, քաղցր։

Բայ՝ նստած, զրույց, պատահեց, մոռանում, բացվում