Վարժություն 142-145

Վարժ. 142. Կետերի փոխարեն գրիր տրված բառերից մեկը։

Թոռնիկն արագ թռավ պապի գիրկը։ (գիրկ, գիրք)

Միաժամանակ երեք գիրք է կարդում։(գիրկ, գիրք)

Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ։ (հորդ, հորթ)

Հորթուկ տրտինգ տալով վազեց մոր մոտ։ ։ (հորդ, հորթ)

Վարժ. 143. Կետերի փոխարեն գրիր տրված բառերից մեկը։

Որդիների մեջ անծանոթ մի աղջիկ տեսա։ (որդ, որթ)

Որթերի պատճառով ձկնորսության չգնացի։ (որդ, որթ)

Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը։ (հաջող, հաչող)

Հաչող շունը կծան չի լինում։ (հաջող, հաչող)

Երեկայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել։ (կտրիչ, կտրիճ)

Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր։ (կտրիչ, կտրիճ)

Վարժ. 144. Կետերի փոխարեն գրիր տրված բառերից մեկը։

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում։ (հարդ, հարթ)

Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու ու պտտում էր օդուս։ (հարդ, հարթ)

Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը։ (աղտ, ախտ)

Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը։ (աղտ, ախտ)

Մի ուղտ քարավանից առանձնացել էր։ (ուղտ, ուխտ)

Քո արած ուղտը թանկ է բոլորիս համար։ (ուղտ, ուխտ)

Վարժ. 145. Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով։ Ընտրածդ բառերի գրությունը ճշտիր բառարանի օգնությամբ։

Խոսքս մի կտրիր – Խոսքս մի ընդհատիր։

Մինչև երբ պիտի թաքուն պահես – մինչև երբ պիտի գաղտնի պահես։

Անձրևն ինչպես սկսվել էր, այդպես էլ վերջացավ – Անձրևն ինչպես սկսվել էր, այդպես էլ ավառտվեց։

Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց – Օդանավի վայրեջքըոչ ոք չնկատեց։

Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում – Երեխայի նման զվարճանում էին ու լիաթոք ծիծաղում։

Եղնիկի ձագը մորն էր փնտրում – Եղնիկի եղնորթ մորն էր փնտրում։

Սառցադաշտեր

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր   և  առաջադրանքներ

  • Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

  • Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:

Ծածկույթային և լեռնահովտային

  • Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Սառցադաշտի պոկված մասը, որը լողում է օվկյանոսում։

  • Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Ճահիճներ

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՜ ճահճուտներ, և՜ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

  • Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Այո, Ճահիճներ կարող են առաջանալ չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:

  • Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը։

ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:

  • Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Տնային աշխատանք։ 21.02.2022

Վարժ 129. Գրի՛ր բառամիջում է ունեցող յոթ բառ։ Այդ բառերով կազմի՛ր նախադասություններ։

մանրէաբան – Իմ ընկերոջ հայրիկը մանրէաբան է։

վայրէջք – Ինքնաթիռը վայրէջք կատարեց օդանավակայանում։

ելևէջ – Հարևանների մոտից լսվում էին երգի ելևէջները։

հնէաբան – Ես ուզում եմ դառնալ հնէաբան։

մանրէազրկում – Մենք մանրէազրկեցինք ձեռքերը։

լայնէկրան – Մենք առանք լայնէկրան հեռուստացույց։

բազմաէջ – Ես կարդում եմ բազմաէջ գիրք։

Վարժ․ 130. Գրի՛ր բառամիջում օ ունեցող յոթ բառ։ Այդ բառերով կազմիր նախադասություններ։

անօգուտ – Ես մի անգամ անօգուտ փորձ արեցի։

բացօթյա – Ես գնացի բացօթյա սրճարան։

անօրեն – Հանցագործը անօրինական գոծ է անում։

նախօրոք – Ես նախօրոք զգուշացրեց, որ ես դուրս եմ գալիս բակ։

տնօրեն – Մեր տնորենը

կեսօր – Ես դպրոցից հետո կեսօրը տուն եկա։

ականջօղ – Մայրիկս թանկ ականջօղ առավ իրեն

Վարժ 132. Կետերը փոխարինի՛ր, բ, պ կամ փ տառերով։

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թփրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր։

133. Կետերը փոխարինիր գ, կ, կամ ք տառերով։

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, օգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, ծագուկ, գրկել։

Արծիվն ու կաղնին։ Հ․ Թումանյան

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:

Լինում է մի կաղնի և արծիվ։ Նրանք վիճեցին, թե ով ավելի երկար կապրի։ Պայմանավորվեցին հանդիպել հինգ հարյուր տարի անց։ Հինգ հարյուր տարի անց նրանք հանդիպեցին։ Արծիվն շատ ծեր և հիվանդ էր, իսկ ծառը ինկած բայց ճյուղերը առողջ և տերևները կանաչ։ Կաղինը արծվին ասաց, որ նա ընկել է , բայց հինգ հարյուր տարի դեռ կապրի։

  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Պարծենալ – Հպարտանալ մի բանով

Վիտխարի – Չափազանց խոշոր

  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:

Որ կապ չունի ինչքան ես դու ապրում մենք բոլորս հավասար էնք։

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և  սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպեստերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։ Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
  • Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։ Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

  • Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:

Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և  սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

  • Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:

Ինչպեստերի միջև կուտակված ջրերն են:

  • Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ձեռագրերի հավաքածու է։ Նրանում ամփոփված է հայ գրավոր մշակույթի (և ոչ միայն հայ, այլ նաև օտար ազգերի գրավոր մշակույթի) պատմությունը:
«Մատենադարան» բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու:
Մատենադարանը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից` հայոց այբուբենի ստեղծումից հետո` դեռևս 5-րդ դարում, երբ կատարվել են հայերեն առաջին թարգմանությունները և ձևավորվել է հայոց մատենագրությունը: Հենց նույն դարում էլ ստեղծվել է առաջին գրապահոցը Վաղարշապատում` Էջմիածնի կաթողիկոսարանին կից։

Բացի Էջմիածնից Հայաստանի այլ վայրերում և տարբեր երկրների հայաշատ բնակավայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների մատենադարաններում։
Էջմիածնի կաթողիկոսական Մատենադարանի և Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների կենտրոններում պահպանված ձեռագրերի հիմքի վրա ձևավորվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:

Այն, ինչն այսօր պահվում է Մատենադարանում, պահպանված ձեռագրերի մի մասն է կազմում, քանի որ դարերի ընթացքում բազմաթիվ ձեռագրեր ոչնչացվել և գողացվել են:
Հայալեզու ձեռագրերի մի մասը ոչնչացվել է Հայոց ցեղասպանության տարիներին: Արևմտյան Բազմաթիվ ձեռագրեր էլ փրկվել են Եղեռնից մազապուրծ հայերի անձնուրացության  շնորհիվ` հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում։ Ժամանակի ընթացքում ձեռագրերի մի զգալի մասը վերադարձել է հայրենիք՝ Երևանի Մատենադարան։


Ներկայումս Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվել է թանգարանային համալիրի` հնարավորություն ստանալով ավելի շատ ցուցադրություններ ներակայացնելու: Նախկին 1 ցուցասրահին այսօր փոխարինում է 15-ը: Գիտական բաժինների համար կառուցվել է նոր մասնաշենք, որը շահագործման է հանձնվել 2011 թ. սեպտեմբերի 21-ին: Նորակառույցի հեղինակը ճարատարապետ Արթուր Մեսչյանն է:
Մատենադարանում կենտրոնացված ավելի քան 20.000 ձեռագիր միավորները ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն: 

Այստեղ հայերենից բացի պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով ձեռագրեր։

Երկու սև ամպ։ Հ․ Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր: Շարժումը, որովհետև նկարագրվում է ապերի և քամիի շարժումը։
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ես այդպես եմ մտածում, որովհետև բանաստեղծության մեջ նկարագրվում են երկու ամպ, որոնց նույնիսկ քամին չի կարողանում բաժանի։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Անբաժան ամպեր

  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Երկու ամպ ուժեղ քամու տակ գնում էին երկնքով, իսկ կատաղած քամին ինչքան փորձում էր, չէր կարողանում նրանց բաժանել։

Ամփոփում

Առաջադրանքներ

  1. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (72; 96) = 24
    բ․  (90; 126) = 18
    գ․  (108; 198) = 18
    դ․  (125; 200) = 25
    ե․  (175; 324 = Չեմ կարողացել անել
    զ․  (40; 56; 72) = 8
    է.  (120; 140; 189) = Չեմ կարողացել անել
  2. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (88; 104); = 4
    բ․  (85; 102); = 17
    գ․  (31; 40); = Չեմ հասկացել
    դ․  (140; 224); = 4
    ե․  (45; 48; 81); = 3
    զ․  (57; 76; 83); = Չեմ հասկացել
    է․  (260; 325; 455) = 5
  3. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․
    • ա․ [21; 28] = 84
    • բ․  [84; 108] = 2268
    • գ.  [160; 260] = 2080
    • դ․  [14; 35; 42] = 2940
    • ե․  [15; 40; 45] = 1800
  4. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․
    • ա․  [23; 31] = 713
    • բ․   [32; 35] = 1120
    • գ.   [54; 126] = 3402
    • դ․   [48; 36; 54] = 15552
    • ե․   [51; 68; 85]։ = 17340