Տնային աշխատանք 08.10.2022

Ծանոթանանք գրքային բառապաշարին։

Կան շատ բառեր, որոնք առօրյա կյանքում չենք օգտագործում,այլ հանդիպում ենք հիմնականում գրավոր խոսքում ՝ գրքերում,որի համար էլ կոչվում են գրքային բառեր ։ Այդ բառերը կարող են լինել գեղարվեստական և գիտական։ Եվ հիշենք, որ ,եթե անգամ , անհրաժեշտության դեպքում, օգտագործվում են բանավոր խոսքում , ապա ,այնուամենայնիվ գրքային են։ Այդպիսի բառեր են պատմական անցյալի տարբեր հասկացություններ արտահայտող բառերը,օրինակ՝ աշտե,նիզակ, պատմուճան,պարեգոտ,ծիրանի,կուսակալ,սենեկապետ։ Այս բառերը հանդիպում են միայն պատմական անցյալը ներկայացնող գիտական ու գեղարվեստական գրքերում։ Շատ բառեր էլ կան, որոնք օգտագործվում են հիմնականում գեղարվեստական գրականության մեջ՝ բանաստեղծական խոսքում, ինչպես՝ տխուրաչյա, հեզաճկուն,ըղձալի,ոկսեհանդերձ,անրջանք ,ոսկեթել։

  1. Այժմ փորձենք հետևյալ բանաստեղծության մեջ գտնել գրքային բառերը․

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն: Վ․Տերյան

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին

Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր ։ Հովհ․ Շիրազ

2. Տրված բառերի միացումով փորձենք կազմել նոր բառեր․․․

Հուր+ կարմիր – կարմրահուր, արև+ վառ – արևավառ, թիվ+ նշան – թվանշան, կոճղ +արմատ – կոճղարմատ, լեռ +աշխարհ – լեռնաշխարհ, արքա +տոհմ – արքայատոհմ, գագաթ +կետ – գագաթնակետ, բույս+ ծածկ – բուսածածկ, խոտ +ծածկ – խոտածածկ:

3. Լրացնել բաց թողնվախ տառերը՝ Ի, Ե կամ Յ

Մատյան, քվեարկել, հեքիաթ, ատյան, լռելյայն, միլիոն, միմիայն, կղզյակ, միմյանց, ակադեմիա, հրեա, կրիա, պատյան, օվկիանոս, իշայծյամ, մարմարեոն, քամելեոն, խավիար, դղայկ, քվեաթերթիկ, բամյա, եղյամ, դաստարակ, աղավնյակ, մանյակ, փասիան, ռադիո, մումիա, խարտյաշ, յասաման, ծիածան, թեյարան, քվեատուփ, ամբիոն, բրաբիոն, ծովեզրյա, պատանյակ, հրեական, էքսկուրսիա, գոյամիջոց, զորակայան, յաթաղան, կաթսայատուն, շղթայաձև, ոսպնյակ, շուրջերկրյա, ժանյակազարդ, որդյակ, այծյամ, բարիացակամ, օրիորդ, միլիարդ, դխոյական։

4. Նշված բառերից առանձնացնել գրքային բառերը ․

Ես, արևահամ , հարսնատես, դյուրին, ջրահարս, թեպետև, կոտորակ, դահլիճ, աստղածաղիկ, բաժակաթերթ, հրաշագեղ, մրրիկ, եղանակ, գեղեցիկ։

Ռ – Ր ուղղագրություն

Դրացի, ձեռք, ձեռբակալել, ձեռբազատվել, փռփռալ , փրփրել, , մսրել, թրթռալ, թռվռալ, կարճել, կառչել,  մրմռալ (վերքը), եղեռն, եղերրական, թռչել, թրջել, կառք, կարգ, սառսուռ, մարմար, կրճտացնել, կրճիկ, պաստար, , խարնուրդ, սպառվել, պատսպարվել, խարկել, պարկ, խրճիթ, խրթին, զառիվեր, խոշոր, խոժոռ, ապառաժ, հեռարձակ, հեռարձակել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s