Հայոց լեզու 10.05.2024

1.Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք ցույց տան, թե ո՞ւմ կամ ինչի՞ն է պատկանում (վերաբերում) ենթական: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:

Օրինակ` Դուռը փոքիկ աղջիկը բացեց:- Դուռը նրա փոքրիկ աղջիկը բացեց:

Պատճառը շատ խորն է թաքնված: – Նրա պատճառը շատ խորն է թաքնված։

Անշարժ անիվի ճաղերը կարելի է հաշվել: – Անշարժ անիվի ճաղերը կարելի է հաշվել։

Աչքից ոչինչ չի վրիպում: – Սուր աչքից ոչինչ չի վրիպում։

Որդին դեռ փոքր է: – Չարաճճի որդին դեռ փոքր է։

Ո՞ր մասում է ավելի հարմար: – Ո՞ր մասում է ավելի հարմար քայլել։

2.Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով: Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց․

-Վաճառում եմ նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը:

Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ անվանվեցի նրա կնոջ՝ Բետինայի անունով:

3.Տեքստը վերականգնի՛ր պարբերությունների հաջորդականությունը փոխելով: Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է պարբերությունը (պար-հին հայերեն՝ բոլորում, պարբերություն –հին հայ.՝ շրջան):

Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է փողը, պարզապես զանազան առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի, հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները:

Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՛ն աշխատանք էր ծախսվել այս կամ այն առարկան կամ մթերքը ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՛նչ դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:

Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել: Անասունը, մթերքն ու մորթեղենը, որպես փող, հարմար չէին, որովհետև խնամք էին պահանջում ու շուտ էին փչանում: Մարդիկ աստիճանաբար հասկացել էին, որ փողը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու հաստատուն պիտի լիներ: Նաև դիմացկուն լիներ, որ ձեռքից ձեռք անցնելիս շուտ չփչանար: Թեթև լիներ, որ կրելը հեշտ լիներ: Իսկ արժեքը և´ եզան ու տան, և՛ նավի ու հողակտորի, և՛ ցանկացած այլ առարկայի արժեքի հետ պիտի համեմատվեր:

Ու պիտի բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին: Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին մանր կտորների, կտրոներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ: Բոլորը, այդ պահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին խեցիները:

4.Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:

Արագիլին հարցրին. — իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում: Պատասխանեց. Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:

Հետևություն ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում: բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի: գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում: դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում: ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի: զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է: է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:

03.05.24

1.Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում: Փոքրիկկ թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի անհրապույր սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են: Մյուս ձկների արձակած բազմազան ձայների իսկական նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

Լամանտինը մի մեծ հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների ծովային ջրահարսերի համար: Այս անվնաս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է տաք ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես զանազան բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ծանծաղ տեղը, նրան կարելի է հանդիպել հասարակածի երկու կողմերում:

2.Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում: Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է: Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:

Հետևություն ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի: բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի: գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի: դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա: ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել: զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:

Հայոց լեզու 27.04.24

Ընտրիր վերնագրերից մեկը՝

Ուշ,բայց ո՜չ ուշացած․․։

Ես՝ տարիներ անց՝ իմ տոնին։

Ավելորդը։

1.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում, հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում, և ապրում է ծովափին: Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց, ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել, ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող, անորոշ մի առարկա Տոկիոյում, մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում, պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝, բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը, հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր:

2.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:

Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում. -Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ… Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Մի խարխուլ ջրհոր գտան: Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուրմ հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել: Պարանի ծայրն աստիճանաբար բաց էին թողնում: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան:Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Հանկարծ նա փտշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին. -Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ… Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել։

3.Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք նկարագրում են նախորդ կամ հաջորդ նախադասության գործողության տեղը, ժամանակը, ձևը: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր: Ուլիկն ասաց. — Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր: Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց. -Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:

Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Գյուղն էլ շատ մոտ էր: Ուլիկն ասաց. — Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր: Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը:

4.Տեքստը փոխադրի՛ր չորս-հինգ նախադասությամբ:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում, բայց քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է և նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում և այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը: Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

18.03.2024

  1. Պատմի՜ր ԾԱՂԿԱԶԱՐԴԻ մասին,խորհուրդը․ իմաստը և թե ինչպես է նշվում։ Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։ Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։

2.Գրի՜ր պատում «Թատրոնում ամեն ինչ իրական է» թեմայով։

3.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:

Բուսակեր, գնացք, անվանական, մարդկային։

4. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ` Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից: Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու: Ամբողջ ճանապարհին մենք ոչ մի անգամ կանգ չառանք խորհրդակցելու:

Մեր արածն ապարդյուն աշխատանք էր: Մեր արածը մեծ արդյունք տվեց։

Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները: Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:

Նրա մտադրությունը սխալ հասկացան: Նրա մտադրությունը ճիշտ հասկացան:

Նրան անլուրջ պատասխան տվեցին: Նրան լուրջ պատասխան տվեցին:

Այծերը էբենոս ծառից կարևոր են: էբենոս ծառը այծերից կարևոր է:

5.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):

Օրինակ` Անծանոթ տղան ժպտաց: — Անծանոթ տղան մեղմ ժպտաց:

Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես ժպտաց, կարծես հազար տարվա ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց: Տղաները ողջունեցին հյուրին: Անձրև էր գալիս։

Անծանոթ տղան մեղմ ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես ուրախ ժպտաց, կարծես հազար տարվա մոտիկ ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ փոքրիկ դուռ բացվեց: Տղաները ջերմ ողջունեցին հարգելի հյուրին: Հորդառատ անձրև էր անդադար գալիս։

6.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ, ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր:

15.03.2024

1.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ, ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում է:

2.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ բոլոր անդամներին ավելացնելով լրացումներ: Օրինակ` Ընկերոջը չէր պատմել:- Մտերիմ ընկերոջը ոչինչ չէր պատմել:

Աղավնին հավատարիմ է: Փոքրիկ աղավնին հավատարիմ է ին երամին:

Հնդիկներն են կառուցել քաղաքը: Հին հնդիկներն են կառուցել այս գեղեցիկ քաղաքը:

Ինկերն արհեստական կղզիներ են սարքում ջրագռավների համար: Մանկության ընկերն փոքր արհեստական կղզիներ են սարքում ջրագռավների համար:

Գիտնականը փորձում էր հասկանալ: Գիտնականը ուշադրությամբ փորձում էր հասկանալ գիտական փորձը:

Ավտոբուսը լիքն էր ուղևորներով: Գյուղական ավտոբուսը լիքն էր հոգնած ուղևորներով:

Քարանձավի մուտքը փակ էր: Հնագույն քարանձավի մուտքը փակ էր այցելուների համար:

3.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով տրված հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Կարդալուց հետո կհասկանաք: (ի՞նչը) Արդեն որոշել եմ: (ի՞նչ) Բռնակալները սպանում են: (ո՞ւմ) Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ) Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց) Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին):

Կարդալուց հետո ամեն ինչ կհասկանաք: Արդեն ամեն ինչ որոշել եմ: Բռնակալները սպանում են այլ կարծիք ունեցողներին: Նավաստին փնտրում էր ծովահենների վավը: Արդեն շատ հեռու եք բոլորից: Դեռ կլսեք այդ մարդկանց մասին:

Բայեր 13.03.2024

1.Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:

Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:

Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:

Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

2.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)

Գառնուկը ջրհորում ինչ ոչ բան տեսավ, որը դաշտում տեսնելիս կփախչեր:

Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ: (ինչ որ)

Պապն այդ օրը պատմում էր ինչ որ բան, որը աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ:

Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ: (ինչ, ինչ որ)

Ինչ որ բան, որ ծածկում էր աղբյուրն ու գուռը ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ)

Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որը զբաղվում էր հացահատիկի մշակությամբ:

Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

Պայմանը դա էր, որ իքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:

3. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, քանի որ Եգիպտոսի տեղը չգիտի։

Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)

Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, որովհետև ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում:

Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)

Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել:

Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի, որ)

Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որպեսզի նրան հարցներ ճանապարհի մասին:

Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի):

Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որպեսզի քերականություն սովորիր:

4.Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:

Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև: Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, որը սովորաբար լինում է Արարատյան դաշտում: Այդ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում: Կարդացի անունս մի ոտանավորի տակ, բայց ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված: Որ մինն ուներ, տասն եմ արել: Այն օրից, որ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս: Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում: Նա մեծահռչակ զորավար էր, բայց երկրների կուսակալ: Երբ նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում: Եվ հնէաբանը, և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

5.Կետադրի՛ր:

Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը: Գնացել կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը հառելով խավարին: Մի օր, մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև: Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

12.02.2024

  1. Գրիր պատում՝օգտագործելով հետևյալ բառերն ու բառակապակցությունները․

1.Խոնարհ, հեզաբարո, բարեխիղճ համեստ աշխատող,չափավոր, պարզ, հասարակ, անշուք։ Գյուղացին շատ բարեխիխճ և համեստ աշխատող էր։ Նա խոնարհ և հեզաբարո կատարում էր իր աշխատանքը նա ապրում էր շատ պարզ և հասարակ կյանքով։

2.Մեղմ, Լուսնի խաղաղ լույս, գետի խաղաղ ընթացք։ Մի օր գնացի գաղաքից դուրս Հրազդան լճի մոտ։ Գիշեր էր, մեղմ քամին և Լուսնի խաղաղ լույսը շատ հանգստացնող էր, իսկ գետի խաղաղ ընթացքը գրեթե քնացնում էր

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:

Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:

Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Ուշադրություն

Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Ուշադրություն

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:

Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:

Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:

Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:

Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:

Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:

Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

2.Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին (մոտենալը):

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին (տրվելը):

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին (մոտենալը):

Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին (մոտենալը):

Ձեռքի բաժակը տվեց հորը (տրվելը):

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին (մոտենալ):

3. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները (սեռական):

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը (սեռական):

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար (սեռական):

Միրգը հորեղբոր այգուց են բերում (սեռական):

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք (սեռական):

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն (սեռական):

Բոլոր բառերը ցույց են տալիս պատկանելը։

4. Հիմնավորի՛ր տրված մտքերից մեկը՝

Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան:

Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենան,որովհետև կարող են փոխել պատմությունը։ Դրանից կարող ենք օգտվել վատ մարդիկ։

Տնային աշխատանք 31.01.2024

  1. Ի՞նչ սովորեցրեց ինձ իմ ձմեռային ճամբարը։ Որ ձմռանը կարելի է ժամանակ անցկացնել, օրինակ գնալ սահադաշտ ինչպես ես և իմ ջոկատը արել էինք
  2. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես: Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

3.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրես այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապր ուրիշ ելք չունեմ: Դու երկար որ ապւրելու այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

4. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

դիմավոր. Փակել է, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, փակի՛ր, մտնեիր, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

դերբայ. մտնել, փակած, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր

5. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ: – Գետափին զբոսնելիս հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ։

Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու: – Երկրորդ խողովակաշարը կառուցելիս պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու։

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ: – Գետակն անցնելիս որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում: – Ընկերոջ պատմությունը լսելիս փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր: – Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել: – Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

Գործնական հայոց լեզու։ 20.11.23

1.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-խռով
երերուն-կայուն
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ 
զարդարուն-արատավոր
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-աղքատ
շնորհալի-անշնորք
երախտագետ-երախտամոռ
գիտուն-անգետ

2. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, նուրբ, յուրային, անապական, տաղանդաշատ, բերկրալից, միամիտ
բ.  օտար, կոպիտ, , անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:

վախկոտ – աներկյուղ , նուրբ – կոպիտ, յուրային – օտար, անապական – պղտոր, տաղանդաշատ – անձիրք, բերկրալից – թախծոտ, միամիտ – խորամանկ

17.11.23

1.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս…հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն… հեկտար(հեկտար)…անտառներ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն… դոլար(դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն…ստեղծագործություն(ստեղծագործություն) …ցուցադրվեց(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու…դահլիճները (դահլիճ) հայելու համար մարդ շուրջ քսանհինգ…կիլոմետր(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

2.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում… ապրիլին(ապրիլ) հարյուր տասնինը վայրի …ցուլեր(ցուլ ) … որոնցից (որ) չորս … ը պահվել են(պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ …ցուլը (ցուլ) կա՛մ արգելանոցներում… են ապրել(ապրել), կա՛մ ազատ…արածել(արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ (են):

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում…արածել են(արածել) ավելի քան հազար հինգ հարյուր…ցուլ(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն…գետազի(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ(կենդանի) են ապրում:

3.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա:(Ամեն դասարանում կա իրար հետ 20 մարդ) Բ. Բոլոր դասարաներում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա: (Ամեն դասարանում կա 20 մարդ)

Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: (Ամեն գյուղում միասին կա երկու դպրոց)        Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա: (Ամեն մի գյուղը ունի երկու դպրոց)

Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: (թրչյունների փետուրները գցած միասին ստացվում է չորս) Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:(ամեն մի թրչյունը գցեծ չորսական փետուր)

Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն:(Ընկերները ամրոցում մեկ տուն ունեյն) Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:(Ամեն ընկերը ուներ իր տունը ամրոցում)