Տնային սշխատանք 05.11.22

-1.Դանիել Վարուժանի <<Անդաստան>> ստեղծագործությունը։

2.Փորձիր բանաստեղծությունն ամբողջությամբ սովորել անգիր։

3.Ներկայացրու բանաստեղծի լավատեսական հայացքները ստեղծագործության մեջ։ Նա լավ մաղթանքներ էր մաղթում աշխարհի բոլոր կողմերին:

4.Պատմիր Սեբաստացի կրթահամալիրում նշվող տոների մասին և ներկայացրու, թե որն է քո ամենսասիրած տոնն այստեղ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում նշում են շատ տոներ, որոնք կապված են եկեղեցական տօների հետ: Բայց ես ամենա շատը սիրում եմ Սեբաստացու օրերը: կրթահամալիրի տոն:

Լրացուցիչ առաջադրանքներ։

Լրացրու բաց թողնված տառերը։

Իմ սրտի լեզուն

Լեզուն, լինելով ազգային մտափողության հայելի, իր մեջ ամփոփում է դարերի ու հազարամյակների հարուստ ժամանգություն: Մեր լեզուն մեր միտքն է, մեր գոեությունը, ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման բացառիկ գործիքը: Դարեր շարունակ մեր լեզուն փրկել է մեզ օտարներին ձուլվելու վտանգից, լեզվի միջոցով ենք պահպանել մեր մշակույթը:

Իմ սրտի լեզուն հայերենն է: Սա միայն գեղեցիկ արտահայտություն չէ, որն հաճախ կրկնում եմ: Ես մտածում, խոսում, կարդում, գրում և զգում եմ հայերենով: 21-րդ դարում օտար լեզուների իմացությունը կենսական անհրաժեշտություն է, բայց դա չպետք է լինի մայրենիի հաշվին:

Սթացվել է պետք: Լեզուն հզոր ուժ է ու այն պետք է անսադան մնա: Սովորեք տասնյակ օտար լեզուներ, բայց առանց մայրենի լեզվի իմացության ու գործածության դա գրեթե արժեք չի ունենա:

Լեզուն սոսկ հարորդակցման միջոց չէ: Այն արվեստ է` բազմակողմանի, ընդգրկուն ու բովանդակ: Մեր լեզուն մենք ինքներս ենք:

Առաջադրանք։

Պատմիր քո սրտի լոզվի մասին։ Հայերեն: Հայերենը դա իմ սրտի լեզուն է, որովհետև դա լեզուն է այն երկրի, որտեղ ես ծնվել եմ: Ես խոսում եմ հայերենով, կարդում եմ և ապրում եմ Հայաստանում, բայց մեկ մեկ ես մտածում եմ ռուսերենով:

Համո Սահյան
Անտառում


Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային

Եվ արձագանքներ կային անտառում,

Օրոր էր ասում աշունն անտառին,

Սակայն անտառի քունը չէր տանում։

Ո՞վ է քո սրտի բանաստեղծը։Պատմիր նրա մասին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s