Երկու սև ամպ։ Հ․ Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր: Շարժումը, որովհետև նկարագրվում է ապերի և քամիի շարժումը։
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ես այդպես եմ մտածում, որովհետև բանաստեղծության մեջ նկարագրվում են երկու ամպ, որոնց նույնիսկ քամին չի կարողանում բաժանի։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Անբաժան ամպեր

  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Երկու ամպ ուժեղ քամու տակ գնում էին երկնքով, իսկ կատաղած քամին ինչքան փորձում էր, չէր կարողանում նրանց բաժանել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s