Բնության թանգարանում

Մենք գնացել էինք բնության թանգարան։ Այնտեղ ես տեսա շատ կենդանիներ, որոնք կարմիր գրքում էին։ Կային շատ սողուններ և միջատներ։ Այդ միջատների մեջ կային տարբեր բզեզներ և թիթեռներ, որոնք բնակվում են Հայաստանում: Այդ միջատների մի մասը ընդանրապես էլ գոյություն չունի։ Այդ թանգարանում պատմում էին այդ կենդանիների և միջատների մասին։

Ճամփորդության տպավորություններ

Մենք դասարանով այցելեցինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։ Այնտեղ շատ սիրուն նկարներ կային։ Մենք այցելեցիք նրա ննջասենյակը, հյուրասենյակը և արվեստանոցը։ Ինձ դուր եկան եգիպտական նկարները, որոնք շատ վառ գույներով էին։ Ես շատ կուզենայի  էլի այցելել այդ թանգարանը։

 

Ճանապարհորդություն դեպի Ամբերդ

Երբ ես գնացի Ամբերդ ես տեսա որ այնտեղ գալիս է ձյուն այդ պատճառով ես չգնացի ամրոց: Այնտեղ շատ գեղեցիկ էր բայց շատ ցուրտ էր: Ես այնտեղ շատ լավ ժամանակ եմ անցկացրել: