Моя семья – это семь „Я”

С удовольствием расскажу о своей семье. Мне с семьёй повезло. У меня прекрасные родители. Заботливые, добрые, всегда помогут советом, если попросишь.

Отец мой по профессии инженер, он любит технику и всё свободное время проводит в мастерской, которую устроил в гараже.

Мама у меня детский врач. Она работает в детской больнице. Очень любит работу и переживает за больных детей. Она отличная хозяйка и прекрасно готовит.

У меня два брата. Старший брат, Сергей, – студент, будущий учитель математики. Ему 19 лет. Младший, Виктор, учится в седьмом классе. Ему 12 лет.

Младшая сестра, Нина, учится во втором классе. Ей 7 лет. Она очень любит животных. Седьмой член нашей семьи – это наша собака Джек. Он очень весёлый и преданный пёс. Мы все его очень любим. У нас много родственников и друзей, поэтому в доме часто бывают гости. Мы любим принимать гостей.

У нас есть семейные традиции и правила:

  • Когда кому-нибудь плохо, постарайся помочь ему.
  • Не жди, пока тебя попросят что-то сделать. Сделай сам!
  • На заботу отвечай заботой.

Вопросы и задания

  1. Большая ли семья у рассказчика? Да.
  2. Назовите членов семьи, о которой вы только что прочитали. Отец, мама, старший брат Сергей, младший брат Виктор, младшая сестра Нина, собака Джек.
  3. Какие ещё слова, обозначающие родственников вы знаете? Дядя, тётя, бабушка, дедушка, папа, мама, сестра, брат.
  4. Как вы думаете, почему Джека считают членом семьи? Потому что он животное которое живет в этом доме и его все любет.
  5. Объясните значения этих слов на русском языке.
    Например: дядя – это брат папы или мамы.

    дедушка – это папа мамы или папы
    бабушка – это мама мамы или папы
    племянник – это сын брата или сестры
    племянница – это дочь брата или сестры
    тётя – это сестра папы или мамы
    двоюродный брат – это сын дяди или тёти
    двоюродная сестра – это дочь дяди или тёти

Ճանապարհ, ժամանակ արագություն N1

Դասարանական առաջադրանքներ

1 Ինքնաթիռը քանի՞ կիլոմետր կթռչի 3 ժամում, եթե նրա թռիչքի արագությունը 800կմ/ժ է։

3 x 800 = 2400 կմ/ժ

Պատ․՝ 2400կմ

2 Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝ իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։

4 x 70 = 280

70 + 15 = 85

4 x 85 = 340

Պատ․՝ 280 կմ, 340 կմ

3 Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից շարժվեց դեպի  5կմ300մ հեռավորության վրա գտնվող B վայրը։ Որքա՞ն ճանապարհ նա դեռ կունենա անցնելու շարժվելուց 30ր հետո։

Լուծում

30 x 130 = 3900մ

5300 – 3900 = 1400մ

Պատ․՝ 1400մ

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 90կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 2ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։

Լուծում

85 x 2= 170

90 x 2 = 180

170 + 180 = 350

Պատ․՝ 350 կմ

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 70կմ/ժ

Լուծում

70 x 2 = 140կմ

60 x 2 = 120կմ

140 + 120 = 260կմ

Պատ․՝ 260

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

Լուծում

(5 x 20) x 7 = 100 x 7 = 700

7 Հաշվի՛ր, թե որքան ջուր է հոսում ծորակից 4 ժամում՝ գիտենալով, որ 1 ժամում հոսում է 240լ։

Լուծում

4 x 240 = 960լ

Պատ․՝ 960լ

Տնային առաջադրանքներ

1Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման արագությունը 12մ/ր է։

Լուծում

10 x 12 = 120

Պատ․՝ 120մ

2 Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո, եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։

Լուծում

15 x 8 = 120

Պատ․՝ 120

3. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ  A քաղաքից մեկնեց 360կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։

Լուծում

3 x 90 = 270կմ

360 – 270 = 90կմ

Պատ․՝ 90կմ

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։

Լուծում

3 x 80 = 240

3 x 75 = 225

240 + 225 = 465

Պատ․՝ 465կմ

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։

Լուծում

3 x 65 = 195

3 x 50 = 150

150 + 195 = 345

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

Լուծում

1 շաբաթ = 7 օր

7 x 20 = 140

Պատ․՝ 140կգ

7 Ծորակից 1ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։

Լուծում

2880 : 240 = 12ժ

Պատ․՝ 12ժ

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

– Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

– Անունդ ի՞նչ է, բարեկամ։

– Հասան։

– Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտեր Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի, բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՜, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Դերվիշ – Մահմեդականների թափառական կրոնավոր

Փինաչի – Հնակարկատ

Քմահաճույք – Մեկի կամայական ցանկությունը

Դարդ – Վիշտ

Ողորմած – Գթած

Զանցառու – անուշադիր

Վզակոթ – Վզի ետևի մասը

Մունետիկ – Արքունական պաշտոնյա

Ղրկել – ուղարկոլ

Տրտմել – տխրել

Մշակ – Հողի աշխատավոր

Չափանոթ, լիտր, միլիլիտր

Դասարանական առաջադրանքներ

1 Արտահայտի՛ր միլիլիտրով։

3լ450մլ= 3450մլ

42լ50մլ=42050մլ

7լ700մլ=7700մլ

2 Արտահայտի՛ր լիտրով և միլիլիտրով։

2500մլ=2լ500մլ

20020մլ=20լ20մլ

4050մլ=4լ50մլ

3 Երկու անոթներում կա 1լջուր։ Անոթներից մեկում կա 4 անգամ ավելի ջուր, քան մյուսում։ Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում։

Լուծում

1 + 4 = 5

1000 : 5 = 200մլ

200 x 4 = 800մլ

Պատ․՝ 200մլ, 800 մլ

4 Արայի մոտ կա 50 և 20 դրամանոց ընդհանուր թվով 26 մետաղադրամ։ Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 940դրամ է։ Արան քանի՞ 50 և քանի՞ 20 դրամանոց մետաղադրամ ունի։

Լուծում

50 – 20 = 30

26 x 50 = 1300

1300-940=360

360 : 30 = 12

26 – 12 = 14

 Պատ․՝ 12 (50 դրամանոց), 14 (20 դրամանոց)

5 Կարենի մտապահած քառանիշ թիվը միաժամանակ պատիկ է և՛ 2-ին, և՛ 5-ին, իսկ թվանշանների գումարը 27 է։ Ո՞րն է այդ թիվը։

Պատ․՝ 9990

Տնային առաջադրանքներ

1 Արտահայտի՛ր միլիլիտրով։

48լ7մլ=48007մլ

7լ77մլ=7070մլ

77լ7մլ=77007մլ

2 Արտահայտի՛ր լիտրով և միլիլիտրով։

4004մլ=4լ4մլ

3000մլ=3լ

20005մլ=20լ5մլ

3 Երկու անոթներում կա 2լ ջուր։ Անոթներից յուրաքանչյուրում կա 4 անգամ ավելի ջուր, քան մյուսում։ Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում։

Լուծում

1 + 4 = 5

2000 : 5 = 400մլ

400 x 4 = 1600մլ

Պատ․՝ 400մլ, 1600մլ

4 Հայկի մոտ կա 500 և 200 դրամանոց ընդհանուր թվով 25 մետաղադրամ։ Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 9200դրամ է։ Հայկը քանի՞ 500 և քանի՞ 200 դրամանոց մետաղադրամ ունի։

Լուծում

500 – 200 = 300

500 x 25 = 12500

12500 – 9200 = 3300

3300 : 300 = 11

25 – 11 = 14

Պատ․՝ 11 հատ 200 դրամանոց, 14 հատ 500 դրամանոց

5 Բացահայտի՛ր օրինաչափությունը և շարունակի՛ր։

20, 22, 26, 32, 40, 50, 62, 66, 78, 90

80, 78, 74, 68, 60, 50, 38, 24, 8

Հակառակ գյուղ

Մի անգամ մի մարդ քայլում է և, երբ որ նա մի քայլ արեց իր տնից երկնքից թափվեցին մեծ փաթիլներ։ Նա չզարմացավ, որովհետև միշտ ամեն առավոտ ամբողջ իր գյուղի վրա թափվում էին մեծ-մեծ փաթիլներ։ Նրա գյուղը շատ գույնզգույն գյուղ է։ Այդ գյուղում խոտը կարմիր էր, ծառի կեղևը դեղին իսկ տերևները այնպես ոնց որ խոտը կարմիր։ Այդ երկրում համարյա թե ամեն ինչ հակառակն էր։ Գյուղացիները ոչ մի բանի վրա չեին զարմանում, նույնիսկ այդ մեծ փաթիլների վրա և այլ տարօրինակ բաների վրա։

Փետրվար 15-17

Առաջադրանք

  • Տեսանյութերի հիման վրա գրել տեղեկություններ Լոռվա աշխարհի և Դսեղ գյուղի մասին

Լոռին գտնվում է պատմական Գուգարք աշխարհի տարածքում։

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է։

Լոռվա մարզի տարածքը կազմում է 3789 կմ2։

Լոռվա մարզով հոսում է չորս գետ։

Դսեղը հիմնադրվել է դեռևս մեր թվարկությունից առաջ

Երևանից Դսեղ հեռավորությունը կազմում է 145կմ։

Դսեղն առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դ․ սկզբից։

Դսեղի նախկին անունը Զարինջա է։

Տեսանյութերը՝

Դսեղի ամբողջ հմայքն ու գեղեցկությունը

Լոռի-Դսեղ

Փետրվար 8-11

Առաջադրանք

  • Դիտել տեսանյութը և բնութագրել այն․

https://youtu.be/vqALOrCDBCQ

Տեսանյութում նկարահանված է հարսանիք լոռոա մարզի մի գյուղում։ Սկզբից ցույց են տալիս, թե ոնց են զարդարում տունը։ Ցույց են տալիս հարսին և հարսնաքույրին և ոնց է փեսան գալիս հարսին տանելով հետո նկարահանվածե հարսանիքը։

Ներկայացնել հայկական ավանդական մրջավայրը, սովորույթներն ու ավանդույթները։

Հարսը հագնում է սպիտակ շորը, հետո հարսնաքույրը նրա գլխի շուրջ պտտացնում է քողը մի քանի անգամ։ Երբ գալիս է փեսան նա հարսնաքույրին տալիս է փող, որ մոտենա հարսին։ Հարսանիքի ժամանակ հարսի և փեսայի ուսին դնում են լավաշ և տալիս են մի գդալ մեղր։ Երբ հարսն ու փեսան մտնում են տուն նրանք պետք է կոտրեն ափսե։

Դուրս հանել Լոռվա բառբառային բառեր կամ արտահայտություններ։

խնամունց

ջահելնին

քերումը

Երկու սև ամպ։ Հ․ Թումանյան

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Շարժում, որովհետև քամին էր շարժվում և ամպերը։

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  1. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ..

Ամպերը միշտ միասին էին ինչպես երկու ընկեր։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Երկու ընկեր

  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը

Երկու սև ամպ գնում էին երկնքով և հողմը ուզում էր նրանց բաժանել։ Նա քշում էր ամպերը և ամպերը անվերջ գընում էին երկնքով բայց չէին բաժանվում։

2-ի բաժանելիության հայտանիշ

Դասարանական առաջադրանքներ

1 Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին։

124, 390, 2056, 278, 52, 260, 7

124, 6482, 3, 148, 472

>226, 648, 9624, 7830, 7892<

2 Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով և պատասխանի՛ր հարցերին։

65 – 5 + 60

420 – 20 + 400

1021 – 1 + 20 + 1000

Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում։

5, 1, 0

Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի։

420

Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝  զույգ։

Կենտ

65

1021

Զույգ

420

3. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։

>120+1124<

>1366-114<

2251+215+212

>4527-106-101<

1575-24-24

2×277-211

4 Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր արդյունքը։

Օրինակ՝

248։5=49(3մն)

Ստ․ 49×5+3=248

375:2=187 (1մն)

Ստ․ 187×2+1=375

375:5=64(1մն)

Ստ․ 64×5+1=375

375:10=37(5մն)

Ստ․ 35×10+5=375

370:10=37

Ստ․ 37×10=370

5․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

Լուծում

11 – 5 = 6

3 – 1 = 2

6 : 2 = 3 ամիս

Պատ․՝ 3 ամիս։

Տնային առաջադրանքներ

1 Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին։

3200, 324, 185, 4, 506

>2902, 8, 442, 334, 2256<

4388, 9, 880, 292

2 Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով և պատասխանի՛ր հարցերին։

72 – 2 + 70

503 – 3 + 500

3250 – 50 + 200 + 3000

Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում։

2, 3, 0

Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի։

3250, 72

Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝  զույգ։

Կենտ

503

Զույգ

3250, 72

3. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։

418+2109

>326+24<

2136-321

>1562-28<

>2×251<

>2×277+212 <

4 Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր արդյունքը։

Օրինակ՝

248։5=49(3մն)

Ստ․ 49×5+3=248

2090:2 =1045

Ստ․ 1045×2=2090

2794:5 =558(1մն)

Ստ․ 558×5+1=2794

2790:10 =279

Ստ․ 279×10=2790

2797:10 =279(7մն)

Ստ․ 279×10+7=2797

5Հասմիկը, կարդալով օրական 12 էջ, ո՞րերորդ օրը կվերջացնի 124 էջանոց գրքի ընթերցումը։

Լուծում

124 : 12 = 12

Պատ․՝ 12 օր