Շաբաթվա ամփոփում 30.03.2020 – 03.04.2020

Իմ օրը սկսվում էր 10:00: Ես վեր էի կենում, լվացվում էի, հագնվում էի և ուտում։ Հետո խաղում էի, հեռուտցույց էի նայում։ Անցած շաբաթ ես մասնակցեցի տեսադասերի և արեցի իմ մաթեմատիկայի, մայրենիի, ռուսերենի ևանգլերենի դասերը (Կարող եք տեսնել իմ բլոգում)։ Ես մասնակցել եմ զատկական նախագծերին. ածիկ եմ ցանել, սովորել եմ զատիկի երգեր։ Ազատ ժամերին խաղում եմ քույրիկիս հետ, նայում եմ հեռուստացույց և կինո։ Այս շաբաթ քույրիկիս, մամայի և պապայի հետ խաղացել եմ ունո, թռչող շախմատ, հոլ, օձեր և աստիճաններ, մաթեմատիկայի աշխարհը։

Խաղեր

Ես հիմա կարդում եմ Մայնքրաֆտ խաղի մասին գիրք և «Առանց ընտանիքի»,որը գրել է Հետոր Մալոն։

20200406_005938

Ես նայել եմ այս լավ ֆիլմերը․

«Փոքրիկ իշխանը»

«Անհաջողակները»

«Խաղալիքը»

«Նավիգատորի թռիչքը»

«Ազատեք ՈՒիլլիին»

«Հրաքը»

Հեռուստացույցով ես նայում եմ Da Vinchi Learning և Animal planet ալիքները։