Տերևային երազ

Մի գիշեր ես տեսա երազ։ Այդ երազում ես չէի կարողանում հասկանալ ով եմ ես։ Ես արթնացա այդպես էլ չհասկացած ինչի մասին էր այդ երազը։ Մյուս գիշեր ես նույն երազը տեսա։ Այդ երազում ես մի բան հասկացա։ Ես ինչ որ փոքր բան եմ։ Եվ ես հասկացա, որ պիտի ամեն ինչ իմանամ միջև արթնանալը։

Թվում էր, որ ամեն ինչ իրական աշխարհում էր։ Հետո սկսվեց ինչ որ շվոց։ Ես վախեցա այդպես էլ չհասկանալով ոնց եմ ես երազում մտածում ու չեմ արդնանում։ Այդ շվոցը լսելով ես հասկացա, որ դա քամին է։ Ես շատ մեծ արագությունով թռա։ Բայց որ քամին վերջացավ դանդաղ իջա։ Ես պարզա պես անտառում էի։ Դա ես տեսա թռիչքի ժամանակ։ Ես տեսա տերևները և մտածեցի, որ ես էլ տերև եմ։ Ես ուզում էի արթնանալ, բայց չէի կարողանում։ Ես մտածեցի, որ ես մնացի երազումս, բայց լսվեց ինչ որ ձայն — Քա՜մին քեզ կտանի երազից դո՜ւրս։

— Տաս վարկյան հետո ուժեղ քամին ինձ քցեց անտառից դուրս։ Այս երազում ամեն ինչ անհասկանալի էր, ոնց ինձ քամին կարող է տանի դուր՞ս։ Հետո մի ուրիշ կոպիտ ձայն ասաց — Փորձի շարժվե՜լ — Ես շարժվեցի և ես կարողացա քայլե՛լ։

Հետո նորմալ ձայնն ասաց — Բարև, դու գիտե՞ս, որտեղ ես— Ես պատասխանեցի —Ոչ՛, դուրս հանեք ինձ այս երազի՛ց— ձայնը պատասխանեց — Չեմ կարող — Ես հարցնում եմ —Ինչո՞ւ— — դու պիտի գտնես երազից դուրս տանող դարպասը— բայց հենց այդ վարկյանին մի շատ ուժեղ ձայն եկավ ու լույսն ահավոր ուժեղացավ։ Հետո ես տեսա, որ ես էլ տերև չեմ, բայց , հետո այդ բոմտածեցի, լոր արկածները մի անգամ էլ կտեսնեմ․․․



Աշնանապատում

Եկել է աշունը և բնության մեջ ամեն ինչ փոխվել է։ Օդը դարձել է սառը և գիշերը ցուրտ է լինում։ Օրերը կարճացել են ու սկսել է շուտ մթնել։ Տերևները դղնում են, սկսվել է տերևաթափը։ Ես սիրում եմ աշունը այն պատճառով, որ այնշատ գեղեցիկ է և հանգիստ։

Continue reading “Աշնանապատում”

Ուսումնական աշուն 2021

Ես կարդում եմ գիրք, որի վերնագիրն է <<Ֆելոն ու խելառների գնացքը>>։ Գրքի հեղինակն է Քրիստ Մանարյանը։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Մարդ լինելը հեշտ չեր․ Ֆելոն դժվարանում էր երկու ոտով քայլել շուտ-շուտ կորցնում էր հավասարակշրությունն ու ընկնում էր քիթուբերանի վրա։ Հիմա նա բոլոր իմաստներով մարդուց չեր տարբերվում։

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Գլխավոր հերոսը Ֆելոն է։ Ֆելոն կատու է, բայց հետո նա դարցավ մարդ, բայց իր մարդու տեսքը պոչ ուներ և կատվի ականջներ։ Կա և մի շատ ծիծաղալու հերոս Ջայլամը, խոսում է տարորինակ բառբառով նա Հ-ի տեղը ասում է Խ, իսկ Խ-ի տեղը ասում է Հ և այլ այդպիսի տառերի խառնուրդ։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Այս գիրքը շատ ծիծաղելի է և հետաքրքիր։ Խորուրդ կտայ կարդալ մեծերին և փոքրերին։

  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Ժամանակակից և հումորով պատմություն բոլոր տարիքների համար։

Ֆելոն ու խելառների գնացքը phoenix գինը 3,700 դրամ