Տնային աշխատանք 19.04.2022

Վարժ. 185. Նախադասությունը լրացրու տրված հարցերին պատասխանող գոյականներով։

Սիրտը մռմռում էր, երևի նեղացրել են։

Երեխան նվնվում էր, երևի նեղացրել էին։

Այծը ցատկեց ցանկապատից դուրս։

Գնդակը ցատկեց ցանկապատից դուրս։

Մեխը ճանկռել է տատիկի ձեռքը։

Կատուն ճանկռել է տատիկի ձեռքը։

Վարժ. 186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի։

ա. Երաժշտահավեր, դեղձունիկներ, վագրեր, առյուծներ, սիրամարգ– բոլորը հոգնակի են

բ. մանուկներ, երեխա, պատանիներ, երիտասարդներ, մարդիկ-բոլորը երիտասարդ են

գ. հատիկներ, կապիկներ, ձագուկներ, կանայք, տանտիկիններ- բոլորը կենդանի են

Վարժ. 187. Տրված բառախմբերի տարբերությունը գտիր և բառախմբերն անվանիր։

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ-եզակի

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ-հոգնակի

Վարժ. 188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտիր և Բ խումբն ինքդ լրացրու։

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան։

Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատեր, կատուներ, թութակներ, գրպաններ։

Վարժ. 189. Տրված նախադասությունը կարդա և հարցերին պատասխանիր։

187 և 188 վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներն են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով։

  1. Գոյականը քանի թիվ ունի։ Երկու, եզակի և հոգնակի։
  2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը։ Մեկ անշունչ կամ շնչավոր։
  3. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի հոգնակի թիվը։ Բազմաթիվ առարկաներ կամ շնչավորներ։

Վարժ. 190. Կազմիր տրված գոյականների հոգնակին։ Փորձիր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ – ներ։

Ա. Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փունջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրքեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, պատեր, պապեր։ – մի վանկ

Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչյուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ։ բազմավանկ

Վարժ. 191. Գտիր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս

ա. ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր։ գրպաններ, սեղաններ, թռչյուններ, մատյաններ։

բ. ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին։ Սրեր, ձվեր, քթեր, գրքեր, սրտեր։

Վարժ. 192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրու և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրու բայերը։

Հերթական ոլորաններից հետո երևացին սրբավայրերը։ Վերևում արձաններ են նստած։ Արձանները կորցրել են գլուխները։ Երկրաշարժները բազմիցս սասանել են այդ լեռների գագաթները, օտար բանակների զինվորները խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրերը։ Արձանները, բարձրաքանդակներն ու գազանների կերպարանքները կերտված են հիանալի վարպետների կողմից։

Домашняя работа 20.04.2022

1. К 47 прибавить 15 — получится 62. От 189 отнять 33 — получится 159. 72 разделить на 12 — будет 6. 18 умножить на 10 — будет 180.

2. Рассказать в двух словах. Говорить один на один. Как две капли. Жить в двух шагах. На седьмом небе. Третий лишний. Обещанного четыри года ждут. Семь пятниц на неделе. два сапога-пара.

3. Заменить слова одним сложным словом.

30 минут – полчаса, состояние близкое ко сну – полусон, 1.2 яблока – пол яблока, 500 г муки – полкилограмма муки, половина слова – полуслово, 6 месяцев – полгода, середина дня – полдень, половина дороги – полдороги, короткие женские сапожки – полусорожки, игра на первенство – ?, предшествующая финалу – полуфинал.

Հնարագետ ջուլհակը: Մաս 1: Ղ. Աղայան

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

  1. Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ։
  2.  Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի առաջին մասը:
  3. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն առաջին մասի)։
  4. Վերնագրի՛ր առաջին մասը: Խուճապ։
  5. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին մասի վերաբերյալ: Որ տեղի՞ց է եկել դերվիշը։ Ի՞նչ է դերվիշի անունը։ Ինչո՞ւ դերվիշը չէր խոսում։
  1. Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  2. Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  3. Մաքուք — մաքոք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները: Լուռ ու մունջ – բոլորովին լուռ, դատարկ – Փուչ, սնամեջ, երկյուղ – վախ, միմյանց – մեկը մյուսին, փարատել – Սփոփել, մխիթարել։
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները: Տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։ – Ինչո՞ւ է դերվիշը Ժողովուրդին խուճապի մեջ գցել։ Լուն ուղտ շինելով – Չափազանցել, մեծացնել։ Ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ – ժանտախտով ուզում ես սպանել երկրի բնակիչներին։ Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին – ավելի վատ արեցին քան եղել է։

Ինչ կուզեմ ստեղծել…

2022․ թ

Մի օր ես գնում էի քնելու, ու երբ պառկեցի, սկսեցի մտածել ապագայի մասին։ Ես մտածեցի և հասկացա, որ ժամանակ անց երկրի ռեսուրսները կպրծնեն, օրինակ՝ նավթ, երկաթ և այլ ռեսուրս։ Ես ուզում էի ստեղծել սարք, որը կկարողանա ստեղծել այդ ռեսուրսները, այդ սարքը աշխատելու էր արևային էներգիայով։ Մնաց մենակ սպասել․․․։

30 տարի անց/2052. թ

Ես արդեն ստեղծել եմ իմ ուզած սարքը, բայց նրան այս տարիներում չեն օգտագործում։ Պատճառը այն է․ որ ռեսուրսներ Երկրի վրա դեռ կան։ Ես կարծում եմ պետք է սպասել: Վաղ թե ուշ ռեսուրսները կպրծնեն։

Մանուկ-խան։ Ղ․ Աղայան

  • Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։
  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։ Դանիել, Սողոմոն, Թիֆլիս, Մանուկ-խանն, Բաղդատ։
  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։ Բարեկենդան։

Բարեկենդան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոն է։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն-Խելոք, խելացի, համրանալ-Մնջանալ, խնդություն-Ուրախություն, անշուք-Անզարդ, չքավոր-Չունևոր, աղախին-Սպասուհի, խուրջին-Խորգ, պարգև-նվեր։
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն-հիմար, հարուստ-աղքատ, անպատիվ-պատվավոր, տխուր-ուրախ, խավար-լույս, ծանրություն-թեթևություն։
  • Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Նա սիրում էր նվագել սրինգ։ Նա աշխարհի ամենալավ մարդն է։ Առավոտը հենց բացվում էր, նա գնում էր գյուղից գյուղ և մխիթարում էր մարդկանց։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: Իր սրինգը փրկեց նրան։

4. Վերնագրի՛ր տեքստը: Փրկասրինգ:

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով: աշխարհամաս, ճանապարհորդ, ճանապարհածախս։

6. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել-Սփոփել, ամոքել։

Պսպղալ-շողալ, փայլել։

Թշնամի-Ոսոխ, հակառակորդ։

7. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84: Երկու հազար իննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս։

8. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

ամենաբարի – ածական

սրինգն – գոյական

Նա – դերանուն

քաղցր – ածական

մխիթարում էր – բայ

անտառի – գոյական

սթափվեց – բայ

կախարդական – ածական

9. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր։

10. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Մարդը-ենթակա, վերադառնում էր-ստորոգյալ։

Մի գարնան առավոտ․․․

Մի գարնան առավոտ ես արթնացա և նայեցի պատուհանից դուրս։ Ես սպասում էի, որ լավ եղանակ կլինի և ես կխաղամ բակում ընկերների հետ։ Բայց ես տեսա, որ շատ ուժեղ դյուն է գալիս և գետինը և ծառերը ծածկված էին դյունով։ Ամբողջ ձմեռ ես երազել եմ, որ այդքան շատ դյուն գա, բայց այն այդպես ել չեկավ նույնիսկ նոր տարուն։ Ես որոշեցի չտխրել և դուրս գալ խաղալ դյնա գնդիկ։ Դյունը երկար չմնաց ես հասցրեցի լավ խաղալ։

Տնային աշխատանք 05․04․2022

Վարժ. 163. Բառերը բաժանիր երկու խմբի՝ գոյականների և ածականների։

Գոյական-Կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև։

Ածական– հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար։

Վարժ. 164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր։ Ինչպե՞ս են կոչվում այդ բառերը։

Ա – Ածական, պատասխանում է ինչպիսի՞ հարցին։

Մեծ

Բարձր

Չոր

Չար

Բ-Բայ, պատասխանում է ինչ անել հարցին։

Մեծանալ

Բարձրանալ

Չորանալ

չարանալ

Վարժ.165. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունները բացատրիր։

Սարի լանջը կանաչ (ածական) խոտով է ծածկված։ Լանջի խոտն արդեն կանաչում է (բայ)։

Ի՞նչ պատկեր. ուղիղ (ածական) գիծ է ստացվել։ Գիծն ուղղիր (բայ), որ պատկերը ճիշտ ստացվի։

Այդ քաղաքում մի բարի (ածական) հսկա էր ապրում։ Հսկան բարիացավ (բայ) ու երեխաներին այգի հրավիրեց։

Աղջիկը շատ գեղեցիկ (ածական) էր ու քայլում էր նազ անելով։ Աղջիկը գեղեցկանում (բայ) էր օր օրի։

Գոռոզ (ածական) արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն։ Արքան գոռոզանում (բայ) էր իր արած գործով ու հաղթանակներով։

Վարժ. 166. Տրված բառերը երեք խմբի բաժանիր և դրանց տարբերությունը բացատրիր։

Գոյական– Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։

Ածական– ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հիանալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա։

Բայ– վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, ոսկեզօծել։

Մայրը։ Հ․Թումանյան

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Հ. Թումանյանի  «Մայրը» պատմվածքը կարդա՛, անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բացատրի՛ր։ Բլոգոււմդ պատմի՛ր,  թե ինչ սովորեցիր պատմվածքը կարդալուց հետո։ 

Պատմվածքից դո՛ւրս գրիր 10 գոյական,  5 ածական, 5 բայ։

օճորք-Առաստաղ

երդիկ-Տան կտուրի մեջ թողած բացվածք

մարագ-Հարդ լցնելու և պահելու տեղ

Կենդանիներն էլ ունեն զգացմունքներ։ Ծիծեռնակը այնքան շատ էր սիրում իր ձագին, որ նույնիսկ չէր ուզում ապրել առանց նրա։

Գոյական՝ զրույց, դեպք, ծիծեռնակ, կերակուր, կատու, քար, ճուտ, ծառ, ճյուղ, դունչ:

Ածական՝ Սուր, փոքրիկ, դեղին, դատարկ, քաղցր։

Բայ՝ նստած, զրույց, պատահեց, մոռանում, բացվում

Տնային աշխատանք 16․03․2022

Վարժ․ 151. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր։

Ագոյական Բբայ

Անտառ Խշշում է

աղջիկ խաղում է

մարդ կանգնում է

մեքենա սլացավ

քամի դադարեց

Վարժ. 152. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր։

Ա – գոյական Բ – բայ

Պար պարում է

երգ երգել է

կանչ կանչել է

Վարժ. 153. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցերի են պատասխանում): Բ խմբի բառերին ի՞նչ անուն կարելի է տալ։

Ա․ Տղա, թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցչուհի, թռչուն, հեղեղ, դերձակ։ – ցույց են տալիս առարկա, մարդ, պատասխանում են ո՞վ և ի՞նչ հառցերին։ Բ․ Հնձում ենք, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղել է, խառնվում են, շփոթեցի, բացել եք։ – ցույց են տալիս գործողություն, պատասխանում են ինչ ենք անում, ինչ էինք անում, ինչ ես անում, ինչ արեց, ինչ էիք անում, ինչ եմ անում, ինչ է արել, ինչ են անում, ինչ արեցի, ինչ եք արել հարցերին։

Վարժ. 154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո՛ւ, որ դառնան նախադասություններ։

Բակում մի երիտասարդ սրինգ էր նվագում։

Երեխան քարերի մեջ ինչ-որ բան էր գտել։

Մի մարդ մութ գիշերով ձոր ընկավ։

Անձրևը անընդհատ թափվում էր։

Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով աթնացավ։