Հայրենագիտության երրորդ շրջանի ամփոփում

Երրորդ ուսումնական շրջանում ես սովորել եմ Հայաստանի մարզերի մարզերի մասին, հատկապես Երևանի, Կոտայքի, Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերի մասին։ Մենք ուսումնական ճամփորդություններ ենք ունեցել Մատենադարան, Երանի հեծյալ արձանների մոտ, Գեղարքունիքի մարզ և Սևանա լճի մոտ։ Ես իմացել եմ շատ բաներ Հայաստանի պատմության մասին։

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ

Ճամփորդություն դեպի Մատենադարան. պատում

Երևանի ձիանձանները. ճամփորդության պատում

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ․ Երեւանի փողոցներում

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզ

Մատենադարան

ԼՈՌԻ

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ. պատում

Դասարանով գնացել էինք ճամփորդություն Գեղարքունիքի մարզ։ Այնտեղ բարձրացել էինք սար, որը կոչվում է Կլոճի դոշ։ Այնտեղից շատ գեղեցիկ էր և երևում էր Սևանալիճը։

Հետո իջանք դեպի Սևանալիճը։ Շատ լավ եղանակ էր, հով էր, բայց Սևանի ափին ահագին տաք էր։ Սևանի ջուրը սառն էր և ես չլողացա, բայց ճամփորդության մասնակիցներից մի քանիսը ոտքերով մտել էին ջուրը և վոլեյբոլ խաղացել։

Շատ լավ և հետաքրքիր ճամփորդություն էր։

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

1918թ․ մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

1918 թվականից մինչեւ մեր օրեր ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-1920թթ․, Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ․ եւ 1991թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918 թ․ Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920 թ․ հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներ էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված Մեր հայրենիք երգը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունն իշխանությունը կամովի հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը եւ պետական այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարեւորագույն հարցերը լուծվում էին Մոսվայում։

1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար։

Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաեւ Հայաստանի անկախության համար։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։

Անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Հայոց պետականությունը խորհրդանշող ինչ կառույցներ կան Երեւանում։ Փորձիր ինքդ լուսանկարել հայոց պետականության խորհրդանիշ կառույցները։

  1. Դրոշ
  1. Զինանշան

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ

Առաջադրանքներ.

  • Բագրատունյաց շրջանի ի՞նչ ճարտարապետական կառույցներ են պահպանվել այսօր։

Հաղպատի, Սանահինի, Տաթևի վանքերը, սուրբ Խաչ եկեղեցին։

  • Բագրատունիների անունը կրող ի՞նչ վայրեր կան Երեւանում։ Բաղրատունյանց պողոտա։

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ Հայաստանը մեծ վերելք ապրեց։

Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի, որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Տեսանյութից տեղեկություններ դուրս հանիր Դավիթ Անհաղթի մասին։

Դավիթբ Անհաղթը 5-րդ դարի հայ փիլիսոփա և գիտնական։ Նա ուսումնա սիրել է հույն գիտնականներին և այն քան ուժեղ է եղել բանավեճերի մեջ, որ նրան անվանել են անհաղթ։

  • Դավիթ Անհաղթի անունը կրող ինչ վայրեր կան Երեւանում։ Դավիթ Անհաղթի պողոտա, Դավիթ Անհաղթի արձան

Տեսանյութը՝

Ճամփորդություն դեպի Մատենադարան. պատում

Մենք դասարանով այցելեցինք Մատենադարանը։ Մինչև դա մենք կարդացել ենք այդ տեղի մասին և պատրաստվել ենք։ Այն տեղ մենք տեսանք շատ հին գրքեր և ներկեր, որոնք օգտագործվել են միջնադարում գրքերը գրելու ժամանակ և նկարելու համար։

Երևանի ձիանձանները. ճամփորդության պատում

Դասարանով մենք շատ հետաքրքիր ճամփորդության երևանում։ Մենք այցելեցինք չորս ձիարձաններ քաղաքի տարբեր մասերում։ Ինձ շատ դուր եկավ, որ մենք ամեն տեղ գնացել ենք մետրոյով։ Մենք այցելեցինք՝ Սասունցի Դավթի, Զորավար Անդրանիկի, Մարշալ Բաղրամյանի, Վարդան Մամիկոնյանի ձիարձանները։ Շատ բան իմացա այդ արձանների մասին։

Երևան քաղաքի ձիարձանները

–Վարդան Մամիկոնյանի ձիարձան–

Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։

  • Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան։
  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար։
Հիմնադրում1975

–Սասունղի Դավիթ ձիարձան–

Ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Ձիարձանի բարձրությունը 9․3 մ։ Ձիարձանը սարգված է կոփոծո պղինձ, բազալտ։

  • Հեղինակ՝ Երվանդ Քոչար։
  • Ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան։
Հիմնադրում1959

–Հովհաննես Բաղրամյանի հուշարձան–

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում։ Հուշարձանի բարձրությունը 9 մ։ Հուշարձանը սարգված է բրոնզից և գրանիտից։

Քանդակագործ՝ Միքայել Մազմանյան

Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան

Հիմնադրում2003

Անդրանիկ Օզանյանի հուշարձան

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում։ Հուշարձանի բարձրությունը 9․5 մ։ Սարգված է բրոնզից և բազալտից։

Քանդակագործ՝ Արա Շիրազ։

Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

Հիմնադրում2001

–Հայկ Բժշկյանց» /–Գայ–/

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանի բարձրությունը պատվանդանի հետ 12․5 մ։ Հուշարձանը սարգված է բրոնզից, գրանիտից և բազալտից։

Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան

Ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան

հիմնադրում1977

Գառնիի տաճարը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Փորցի՛ր համացանցից դուրս հանել հետաքրքիր տեղեկություններ Գառնիի տաճարի մասին, որի մասին չկա դասանյութի մեջ։

ԳԱՌՆԻԻ ՏԱՃԱՐ

Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել 1-ին դարում: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Բնակավայրը Գառնի է անվանվել ի պատիվ Հայկ Նահապետի ժառանգներից՝ Գառնիկի անունով։

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  301 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Փաստեր Գառնու տաճարի մասին

  • Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ:
  • Տաճարի պատերը շարված են բազալտի խոշոր քարերով` առանց շաղախի, միացված են երկաթե կապերով, հանգույցները լցված են կապարով:
  • 1909–11 թթ-ին հնագետ Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի պեղումներով բացվել են Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները: 
  • Տաճարի կառուցմանը մասնակցել են տեղացի վարպետները։

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ․ Երեւանի փողոցներում

Առաջադրանք

  • Տեսանյութից դուրս հանիր տեղեկություններ Տիգրան Մեծ արքայի մասին:
  • Տիգրան Մեծը ծնվել է  մ․թ․ա․ մոտ 140թ-ին, Արտաշատում և մահացել է մ․թ․ա․ 55թ-ին, Տիգրանակերտում։ Նա եղել է Մեծ Հայքի թագավորության արքա։ Նա կառավարել է մ․թ․ա․ 95 թվա-ից մինչև իր մահը։ 

Տեսանյութը՝