Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս)

Երրորդ ուսումնական շրջանում մենք շատ նոր բաներ ենք սովորել քերականությունից, ընթերցանություններ ենք արել և մասնակցել հետաքրքիր նախագածերին. Թումանյանական նախագիծ Տերյանական օրեր «Ուսումնական գարուն» նախագիծ Կարդում ենք Աղայան Արևմտահայերեն  «Գնում եմ Մայր դպրոց» Հյուսիսային դպրոցի ուրբաթ համերգին քո մասնակցությունը՝ Ծովինար. Սանասարի և Բաղդասարի ծնունդը. մասնակցել եմ Ստեղծագործական աշխատանքներ. Ինչ կուզեմ ստեղծել…, Մի գարնան առավոտ…, Գարնանային լույսեր …

Continue reading Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս)

Մայրը։ Հ․Թումանյան

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց …

Continue reading Մայրը։ Հ․Թումանյան

ՀԱՄԵՐԳ։ Հ․ Թումանյան

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,Թափ առած ընկնում քարերի գըլխին,Զարկում ավազին, շաչում է, ճըչում,Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։ Ինչպես ծերունին, ձենով պառաված,Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,Այնպես է ծերուկ անտառը կամացԱրձագանք տալի ջըրի աղմուկին։ Այնինչ բընության զըվարթ համերգի Ունկընդիրն անխոս ու հավերժական,Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքիԵտևից ընկած լըսում է նըրան։ Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը: Բառարանի օգնությամբ …

Continue reading ՀԱՄԵՐԳ։ Հ․ Թումանյան

Արև և լուսին Հ․ Թումանյան

Կարդա՛  Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադը։ Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը): Երկնքում կար մի կին խմոր էր հնցում։ Նա ուներ երկու երեխա աղջիկ և տղա։ Աղջկա անունը Արեգեր և նա շատ գեղեցիկ էր։ Տղայի անունը Լուսնյակ էր։ Մի օր մայրը ասաց նրանց, որ գնան և աշխարհը լուսավորեն, բայց երկուսնել …

Continue reading Արև և լուսին Հ․ Թումանյան

Անբախտ վաճառականները։ Հ․ Թումանյան

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկանԹե՝ ե՛կ դառնանք վաճառական:Ասին ու խելք խելքի տըվին,Հավան կացան, պայման դըրին. Բայց՝ արի տես… որ փող չունեն։Շատ միտք արին, թե ինչ անեն,Վերջը եկան Փըշի մոտը,Ընկան նըրա ձեռն ու ոտը,Ու մուրհակով, Շահով, կարգով,Փող վեր առան բավականին,Ինչքան պետք էր իրենց բանին։       Չիղջը մընաց, տընպահ դառավ,Ճայը բոլոր փողերն առավ, Առավ, նըստեց նավի միջին,Հասավ …

Continue reading Անբախտ վաճառականները։ Հ․ Թումանյան

Արծիվն ու կաղնին։ Հ․ Թումանյան

Եղավ՝ մի անգամ անտառի միջինԱրծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի: Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,Վերջը էս տեսակ պայման կապեցին:Ժամանակ դըրին հինգհարյուր տարի Արքան հավքերի, արքան անտառի,Որ թե որոշված էն օրին հասնեն,Էն օրը մին էլ գան իրար …

Continue reading Արծիվն ու կաղնին։ Հ․ Թումանյան

Երկու սև ամպ։ Հ․ Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչԳահը իրենց հանգըստության,Երկու սև ամպ, հողմի առաջԳընում էին հալածական։ Հողմը սակայն չար հոսանքովԲաժնել, ջոկել չէր կարենում,Ինչքան նըրանց լայն երկնքովԴես ու դեն էր քըշում, տանում։ Ու անդադար գընում էին՝ Քըշված հողմի կատաղությամբ,Իրար կըպած ու միասին,Երկու սև ամպ, երկու սև ամպ… Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր: Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ …

Continue reading Երկու սև ամպ։ Հ․ Թումանյան

Տնային աշխատանք։ 15.02.2022

Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը նորից կարդա՛: Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը: Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ): Լինում է մի իշխան։ Նա շատ ունեցվածք ուներ և զորք։ Նա մտածում էր, որ նա աշխարհում ամենա ուժեղն է։ Մի օր գալիս է նրա հովիվը և պատմում է, որ տեսել է շատ մեծ մի հսկա։ Իշխանը ջղայնանում է և զորք …

Continue reading Տնային աշխատանք։ 15.02.2022

ԼՈՌԻ

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը: Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը …

Continue reading ԼՈՌԻ

Հ․ Թումանյան <>

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։ Հայրիկի մասին Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ …

Continue reading Հ․ Թումանյան <>