Տնային աշխատանք 19.12.2022

1.Պատմիր, թե ինչպես են նշում Նոր տարին աշխարհի մի շարք երկրներում։

Դեկտեմբերի վերջին ճապոնացիները հավաքում են իրենց տները, իրենց ընկերների համար գնում են նվերներ և հարազատներին ուղարկում են ամանորյա շնորհավորական բացիկներ, պատրաստում են տոնական ուտեստներ, մուտքի մոտ թողնում են զարդարանքներ: Ամանորի ժամանումը ազդարարում են 108 զանգերի ձայնը, որոնց ձայնը կեսգիշերին լսվում է յուրաքանչյուր տաճարից։ Համաձայն բուդդայական հավատքի, մարդ տարվա ընթացքում ունի 108 բացասական մտահոգություններ, և ամեն մի զանգի հարված վանում է դրանցից մեկին։

Մեքսիկացիները Ամանորի գիշերը, երբ խփում է կեսգիշերը փորձում են տասերկու խաղողի հատիկ ուտել և ցանկություններ են պահում: Այնտեղ շատ փառատոններ են անցկացնում և ջարդում են կոնֆետներով լցրած պինյատան:

Թայլանդում Ամանորը նշում են Եվրոպացիների նման, տոնածառ են զարդարում, պատրաստում եմ համող ուտեստներ, նվերներ են իրար նվիրում: Թայլանդում նաև նշում են չինական Նոր տարին, որը ավելի մեծ տոն է նրանց համար:

2.Բացատրիր Նավասարդ բառի իմաստը։ Նավասարդ բառը գալիս է պարսկերենից և նշանակում է նոր տարի: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական տոն:

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

1.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։

Լիբանանի, Երկրի Լույսը, Աստծո, Իզաբել, Եղիա:

2.Բացատրիր անծանոթ բառերի իմաստները բառարանի օգնությամբ։

3.Ի՞նչը կարող է քեզ համար հաղթանակի և հավատի խորհրդանիշ լինել։ Արդարությունը:

4.Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։ – Մեղուն քաղում է ծաղկից հյութ:
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։ – Սունկ դուրս եկավ անձրևից հետո:
Երկու ճամփա գյուղացի էին գնում։ – Ճամփա էին գնում երկու գյուղացի:
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։ – Կարմի Գլխարկը ընկավ ճանապարհ:
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։ – Ես նվիրեցի գույնսգույն ծաղիկներ տատիկս:

5.Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է:                     

Պտղատու ծառի ճյուղեր կռացած կլինեն։

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։                             

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։   

6.Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
 մշակ-մաշկ, ափսե-փեսա, ժանր-նժար, վիճակ-կավիճ, գավառ-ագռավ, վտակ-կտավ, մկրատ-մտրակ, պարկ-կարպ, վկա-կավ:

7.Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հունաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s