Տնային աշխատանք 15.12.2022

1.Սիրելի սովորներ, <<Եղևնին>> պատմվածքը բավականին երկար էր, ով չի կարդացել , խնդրում եմ այսօր կարդալ։

Ի դեպ ,պատմվածքի մասին բավականին հետաքրքիր մտքեր լսեցի սովորողներից։ Շնորհակալլություն։

2.Դուրս գրել հոմանիշ բառերը։ հսկա-մեծ, մանրիկ-փոքր, աճել-բուսնել:

3.Փորձիր պատմվածքում գտնել հավաքական գոյականնները։(Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Ուսանողությունը նշեց բուհի հիմնադրման 20-ամյակը։։ Սրանք սովորաբար կարող են փոխարինվել համապատասխան հոգնակի թվով, օրինակ՝ Ուսանողները նշեցին բուհի հիմնադրման 20-ամյակը։

Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի ածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։)

ջահելությունը, բազմություն, զարդարանք, ոմանք:

3.Պատմվածքում գտիր բնապատկերներ ներկայացնող հատվածները։

Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը լավն էր, օդն ու լույսը առատ, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ընկերուհիները՝ եղևնիներն ու սոճիները։ Մեր եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի բլբլան երեխաներին, ովքեր, ուրախ֊ուրախ իրար ձայն տալով՝ անտառում մորի ու ելակ էին հավաքում։

Եկավ ձմեռը, շուրջն ամեն ինչ ծածկվեց կուրացուցիչ սպիտակ ձյան գորգով, մեկ էլ հանկարծ՝ ձյան վրա վազվզում էր նապաստակը, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ ցատկում եղևնու վրայով. այ թե վիրավորական բան էր, հա՜։ Էլի երկու ձմեռ անցավ, և երրորդին ծառն արդեն այնքան էր մեծացել, որ նապաստակն ստիպված էր լինում նրա կողքովն անցնել։

4.Փորձիր պատմվածքի ավարտը փոխել։ Սիրով կլսեմ։

Նրանից սարքեցին երեխաի օրորոց և նա շարունակեց նրա կյանքը:

5.Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե դու ուշանաս ապա մենք չենք հասցնի ֆիլմը նայել:
Քանի որ դու չեկար հետևաբար մենք առանց քեզ գնացիկ թատրոն:
Որովհետև դոււ չես սիրում խնձոր, ուստի ես կերա այն:
Քանզի դու չուզեցար, ուրեմն պետք չի:

6.Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել: – Ձկները իջել էին:
Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները: – մենք կարդում էինք:
Այս երեկոն շատ խաղաղ էր: – Երեկոն խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր: – Խանաութն փակ է:
Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին: – Եղբայրն ու քույրը կարոտում էին:
Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում: – Հրամանները կատարվում էին:
Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար: – Անձրևն և կարկուտը հաջոուրդում էին:
Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր: – Աչքը ճանապարհին էր:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s