Պատմիր ինձ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագրի մասին։Տեղեկությունը կարդա
և ներկայացրու կայքերից։
«Մշո ճառընտիր» կամ «Տօնական», հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը,
գրվել և ծաղկվել է 1200 – 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր
Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև
գրիչը։
Ինտերնետի միջոցով գտիր և ներկայացրու քեզ համար ամենհետաքրքիր փաստը, որ
գոյություն ունի աշխարհում։ Ամեն
վարկյան տիեզերքը մեծանում է շատ արագ, այնքան արագ որ մարդ չի կարող ոչմի ձև
ավելի արագ լինել, դրահամար մարդիկ մտածում են որ տիեզերքը անվերջ է ինչը ճիշտ է մի
մասով:
Իմաստուն զինվորը
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր
գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ
իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
Աղվեսը եւ առյուծը
Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և
ուրախանալու։
Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և
անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.
-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։
Եղեգնը եւ ծառերը
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ
մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ
թագավորն ասաց.
-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել
են։
Եվ եղեգն ասաց.
-Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ
կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա
կանգուն եմ։
Հարցեր և առաջադրանքներ։
Ներկայացրու առակների իմաստը։ Պետք է լինել ուժեղ և ճկուն:
Պատմիր կորյուն բառի մասին։ Կորյուն նշանակում է առյուծի ծագ: Այդ անունով եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտ
հայ պատմիչ:
Ներկայացրու ուժեղ
և թույլ բառերի իմաստները(բացատրիր այն ֆիզիկական և հոգեբանական
իմաստներով)։
Ուժեղ-ուժեղ բառը նշանակում է, որ
մարդը կարա տանի օրինակ ծանրություներ:
Ուժեղ հոգեբանական իմաստով
նշանակում է երբ քեզ դժվար է օրինակ տխրեցնել:
Թույլ-թույլ նշանակում է ուժ
չունեցող:
Թույլ հոքեբանական նշանակում է
վախկոտ: