Տնային աշխատանք 30.11.2022

  1. <<Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ>> վերնագրով գրիր քո պատմությունը։ Ես իմ սիրտը կնվիրեի իմ ընտանիքից և ընկերներին: Իմ ամենալավ ընկերները դա Լեո Մելիքյանը, Տիգրան Նահապետյանը և Ալեքս Մելիքյանն են: Ես շատ սիրում եմ նայել ֆիլմեր ես շատ սիրում եմ կենդանիներին:
  • Տեքստից դուրս գրիր փոխաբերական մտքերը։

Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի, ՛դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

2,Կետերը փոխարինիր տրված բառերից մեկով։Համեմատիր բառի իմաստները տարբեր նախադասություններում։

Փափկել, սուր, ալիք, փչել։

Սուր դանակ է պետք, որ այդ բիծը քերեմ։

Շատ սուր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի։

Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց։

Կյանքի ալիքը նրան շպրտել էր ընտանիքից հեռու։

Քամին փչել էր ամբողջ ուժգնությամբ։

Ընկերները գիտեին , որ նա փչում էր , ոչ մի վագրի էլ չի հանդիպել։

Մոմն արևից փափկել, ծռմռվել էր։

Մի քանի քաղցր խոսքից փափկել էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել։

3. Լրացրու բաց թողած տառերը և անծանոթ բառերը բացատրիր։

Վարդանը սփրթնեց, աչքերը շողացին մռայլ մի ցոլքով, և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց, որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժ իր թիկունքում զգաց ու վճռեց կռվել մինչև վերջին շունչը։

Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ՝ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մխրճվեցին պարսիկների մեջ. սկսվեց մի ահավոր նախդիր։ Մատյան գունդը ընկրկեց և սկսեց հետ-հետ շրջվել՝ իրեն քաշելով պատառոտված ու շփոթված թևերը։ Վարդանը մի ակնթարթ տատանվեց, բայց իսկույն ևետ մխրճվեց աջ թևը՝ Սյունյաց ուխտադրուժ զորագնդերի մեջ, որոնք չկարողանալով անդրադարձնել այդ հուժկու հարվածը, ժամանակ չունեցան սթափվելու։ Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը այդ անարվեստ, բայց ոգելից կռիվը։ Թվում էր՝ վրիժառու դարերի կուտակված զայրույթն էր պոռթկում բռնակալների դեմ։

4.Կետերը փոխարինիր փակագծում տրված բառերից մեկով։

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում։ (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին։ (Նկարազարդ ,զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստն էր , որ նրան շատ էր սազում։(Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի զարդանախշը արտացոլված է մեր երկրի բնությունը։ (Զարդանախշ,նախշազարդ)

5. Տրված բառերից նոր բառեր կազմիր — ական կամ ային ածանցներով։

Օրինակ՝ մանուկ- մանկական։

Լեռն – լեռնային, քաղաք – քաղաքային, անձրև- անձրևային ,բարեկամ – բարեկամական, շուն – շնային, զինվոր – զինվորական, ցամաք – ցամաքային, ծնունդ – ծննդական, տուն – տնային, տուն – տնական, անապատ – անապատային, դև – դևական, հրեշտակ – հրեշտակային, ստրուկ – ստրկային, պետ – պետական, տոհմ – տոհմական։

6. Աչք ու գլուխ բառերով կազմիր հնարավորին չափ շատ դարձվածքներ և հարադրություններ։

Աչքը ընկնել

Գլուխ գովալ

Աչքը դնել

Գլուխ կոտրել

Աչքը մնալ

Գլուխ գլխի

Գլուխ դնել

Գլուխ հանել

Տնային աշխատանք 24.11.2022

Պատմիր ինձ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագրի մասին։Տեղեկությունը կարդա
և ներկայացրու կայքերից։

«Մշո ճառընտիր» կամ «Տօնական», հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը,
գրվել և ծաղկվել է 1200 – 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր
Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև
գրիչը։

Ինտերնետի միջոցով գտիր և ներկայացրու քեզ համար ամենհետաքրքիր փաստը, որ
գոյություն ունի աշխարհում։ Ամեն
վարկյան տիեզերքը մեծանում է շատ արագ, այնքան արագ որ մարդ չի կարող ոչմի ձև
ավելի արագ լինել, դրահամար մարդիկ մտածում են որ տիեզերքը անվերջ է ինչը ճիշտ է մի
մասով:

Իմաստուն զինվորը

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր
գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ
իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Աղվեսը եւ առյուծը

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և
ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և
անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

Եղեգնը եւ ծառերը

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ
մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ
թագավորն ասաց.

-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել
են։

Եվ եղեգն ասաց.

 -Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ
կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա
կանգուն եմ։

Հարցեր և առաջադրանքներ։

Ներկայացրու առակների իմաստը։ Պետք է լինել ուժեղ և ճկուն:

Պատմիր կորյուն բառի մասին։ Կորյուն նշանակում է առյուծի ծագ: Այդ անունով եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտ
հայ պատմիչ:

Ներկայացրու ուժեղ
և թույլ բառերի իմաստները(բացատրիր այն ֆիզիկական և հոգեբանական
իմաստներով)։

Ուժեղ-ուժեղ բառը նշանակում է, որ
մարդը կարա տանի օրինակ ծանրություներ:

Ուժեղ հոգեբանական իմաստով
նշանակում է երբ քեզ դժվար է օրինակ տխրեցնել:

Թույլ-թույլ նշանակում է ուժ
չունեցող:

Թույլ հոքեբանական նշանակում է
վախկոտ: