Տնային աշխատանք 23.11.2022
Մխիթար Գոշ
Մարդն ու ծառերը
Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ 1բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
Հարցեր։
1.Փորձիր շարունակել առակը։ Մարդը ամիս
անց եկավ և ուզեց ուտել: Նա եկավ բայց չի եղել տեղում և նա տխուր գնաց և սոված
մնաց:
2.Դուրս գրիր հոգնակիով դրված
գոյականները։ ծառերը, պտուղները, արմատները
3.Ի՞նչ է քեզ համար հույսը։
Հույսը դա մի բան է, որ ուզում ես իրականանա, օրինակ՝ կյանքը լավ լինի և
հաջողություններ ունենաս ապագայում:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝
ապաշխարել, ոչխար, նշխար, խորին, հովար (գլխարկի), ընդամենը,
ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք, ընթերցել, ընդունելիություն։
1.Բառարանի օգնությամբ շարունակիր շարքը։
2.Գրիր բառեր, որոնց վերջում գրվում է հ տառը։ Աշխարհ, ճանապարհ, խոնարհ, շնորհ:
3.Գրիր տրված սկզբնարմատով կամ
վերջնարմատով բառեր։
Հույս-անհույս, հուսալի, լիահույս:
Հուր-հրաբուխ, հրացան, հրածին:
Համ-համով, նրբահամ, անհամ:
Հատ-անհատ, հատիկ, հացահատիկ:
Հարս-հարսանիք, հարսնացու, նորահարս:
Փորձիր ներկայացնել , թե
ընկերասիրությունն ու համախմբվածությունը ինչ դեր ունեն քո կյանքում։ Երբ իմ
ընկերները և ես թմով ենք աշխատում դա տալիս է շատ մեծ արդյունք և ավելի հեշտ է
ինչվոր բան անել, մեկը մյուսին օգնում է: