Առակների շարք
Գյուղացին ու իր որդիները
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը: Եթե դու փորես բան չգտնես քեզ դա մեկ է լավ բերք կտա:
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն: Ինքը չգնահատեց խաղողի վազի օգնությունը և պատժվեց դրա համար:
Առաջադրանք:
Ի՞նչ է առակը: Բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։
Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։
Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։
Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
Միմյանց,քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենիակ, կրիա, Անդրեաս, Եղյազարյան, կյանք:
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր:
Հայացք, հայելի, հոյակապ, միյացում, ձիյարշավ, տիյեզերական, փակեյի, կայարան, խաբեություն, էի, գնայի, բուեր, տղայի, Մարոյի:
Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, մռմուր, մարմար, մռմռոց, փրփրել, բարբարել, արհամարհել, բարձ, պառկել :
Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Կիսատ-կես
հրեղեն-հուր
առվակ-առու
կաղնուտ-կաղին
կուտակել-կույտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-էջ
մամռապատ-մամուռ
Տրված բառերից նոր բառեր կազմիր- ական կամ ային ածանցներով։
Օրինակ՝
մանուկ-մանկական
Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքական, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամական, շուն-շնային, անձ-անձնական, զինվոր-զինվորական, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծննդական, տուն-տնային, անապատ-անապատայիան, դև-դևային, դյուցազն-դյուցազնական, ստրուկ-ստրկային, պետ-պետական, տոհմ-տոհմային, խորհուրդ-խորհուրդական: