Day: December 4, 2022
Տնային աշխատանք 22.11.2022
Տնային աշխատանք 21.11.2022
Առակների շարք
Գյուղացին ու իր որդիները
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը: Եթե դու փորես բան չգտնես քեզ դա մեկ է լավ բերք կտա:
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն: Ինքը չգնահատեց խաղողի վազի օգնությունը և պատժվեց դրա համար:
Առաջադրանք:
Ի՞նչ է առակը: Բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։
Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։
Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։
Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
Միմյանց,քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենիակ, կրիա, Անդրեաս, Եղյազարյան, կյանք:
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր:
Հայացք, հայելի, հոյակապ, միյացում, ձիյարշավ, տիյեզերական, փակեյի, կայարան, խաբեություն, էի, գնայի, բուեր, տղայի, Մարոյի:
Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, մռմուր, մարմար, մռմռոց, փրփրել, բարբարել, արհամարհել, բարձ, պառկել :
Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Կիսատ-կես
հրեղեն-հուր
առվակ-առու
կաղնուտ-կաղին
կուտակել-կույտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-էջ
մամռապատ-մամուռ
Տրված բառերից նոր բառեր կազմիր- ական կամ ային ածանցներով։
Օրինակ՝
մանուկ-մանկական
Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքական, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամական, շուն-շնային, անձ-անձնական, զինվոր-զինվորական, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծննդական, տուն-տնային, անապատ-անապատայիան, դև-դևային, դյուցազն-դյուցազնական, ստրուկ-ստրկային, պետ-պետական, տոհմ-տոհմային, խորհուրդ-խորհուրդական:
Վանի աշխարհակալ տերությունը
•Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի թագավորի օրոք։ Մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց:
•Մինչև ու՞ր էին ձգվում Արգիշտի Ա-ի քաղաքական ազդեցության ոլորտները։ Մինչև հյուսիսային կովկազ և Զագրոս:
- Համեմատե՛ք Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի նվաճումները։ Սարդուրի Բ-ի ժամանակվանի թագավորությունը հասել էր ամենա մեծ չափի և հասնում էր չորս ծովերին: Սև ծով, Կասպից ծով, Պարսից ծոց և Միջերկրական ծով:
Վանի թագավորության հզորացումը
Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։ Ասորեստանի հարցակումները և բնակիչների ազգակցական կապերը նպաստեցին նրան, որ ստեղծվեց վանի թագավորությունը:
Պատմե՛ք Իշպունինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումների մասին։ Այդ ժամանակաշրջանում կատարվեցին շատ բարեփոխումներ: Ռազմական բարեփոխման շնորհիվ ստեղծվեց արհեստավարժ բանակ, կրոնական բարեփոխումների շնորհիվ ստեղծվեց միասնական դիցարան կառուցվեցին շատ ամրոցներ և ստեղծվեց սեփական սեպագիր:
Ներկայացրե՛ք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։ Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, Հայաստանի հյուսիսային շրջաները, Որմիա լճից հարավ և եփրատ գետից արևմուտք:
ՀԻՆ ՓՈՔՐ ԱՍԻԱՆ ԵՎ ԱՐևԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԸ
• Գրե՛ք փոքրիկ պատում Խեթական պետության մասին` ներկայացնելով կարևոր փաստերը։ Խեթերը փոքր Ասիաի թերակղզում ք.ա III հազարամյակի վերջում ստեղծեցին մանր պետություններ, որոնք հետագայում միավորվեցին: Նրանց մայրաքաղաքն էր Խաթթուսասը: Նրանք կարողացան նվաճել ամբոջ Փոքր Ասիան:
• Ե՞րբ և որտե՞ղ է կազմավորվել Միտաննի պետությունը։ Առաջավոր Ասիայում ապրող խուռիները ք.ա XVI դարում միտաննի թագավորությունը:
• Պատմե՛ք Փյունիկյան քաղաքների մասին։ Փյունիքյան քաղաքները գտնվում եին միջերկրական ծովի արևելյան ափին: Հայտնի են Բիբլոսը, Տյուրոսը, և Կարթագեն քաղաքները:
Դասարանական աշխատանք
•Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք նախնադարի փուլերը, ի՞նչ զարգացում/փոփոխություն նկատվեց փուլերից յուրաքանչյուրում։ Հին քարեդար, միջին քարեդար, նոր քարեդար: Հին քարեդարում (մինչև ք.ա XII հազարամյակ) մարդիկ ապրում եին 15-30 մարդկանցով կազմված փոքր խմբերով՝ նախնադարյան հոտերով: Նրանք սբաղվում եին հավաքչությամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ: Նրանց հիմնական գործիքը հատիչն էր: Միջին քարեդարում (ք.ա XII-X հազարամյակ): Մարդիկ ստեղծեցին տեգ և պարսատիկ և ավելի հեշտ եին որս անում: Նրանք սկսեցին ընտելացնել կենդանիներ, օրինակ՝ շանը: Նոր քարեդարում (ք.ա X-VI) մարդիկ սկսեցին զբաղվել երկրագործությամբ և անասնապահությամբ: Նաև զարգացան արվեստները օրինակ՝ խեցեգործություն և փայտամշակում, և փոխանակվում եին տարբեր ապրանքներով: Տոհմերը միացան և դարձան ցեղեր:
- Մի քանի նախադասությամբ պատմե՛ք Հայկական լեռնաշխարհի մասին։ Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքն է: Հայկական լեռնաշխահի սահմաններն են պոնտոսի լեռներնեն, Կուռ գետը, և ասիական սարահարթը: Ամենա բարձր լեռը մեծ Արարատն է: Լճերը Սեվանա լիճը, Վանա լիջը և Ուրմիա լիճը:
- Ի՞նչ գործոններ են հարկավոր պետության ստեղծման համար։ Ցեղերի միավորումը:
- Ի՞նչ է պետությունը։ Պետությունը համախմբում է այդ տարածքում ապրող մարդկանց, պաշտպանում է թշնամիներից:
- Ներկայացրե՛ք վաղ պետական կազմավորումները: Հին եգիպտոսը, Շումերական պետությունները, Հնդկաստանը, Հունաստանը և Հայաստանը:
- Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է ձևավորվել Վանի թագավորությունը։ Ք.ա II-I հազարամյակներում ասորեստանը հաճախ հարձակվում էր Հայկական լեռնաշխահի պետությունների վրա և դա ստիպեց, որ նրանք միավորվեն և վանալճի ավազանում ստեղծվեց Վանի թագավորությունը: