Ամբողջ թվերի բազմապատկումը

587. Հաշվե՛ք.ա) (–3) · (–7) = + 21գ) (–1) · (–20) = + 20բ) (+3) · (+4) = +12դ) (+8) · (+5) = + 40 

588. Հաշվե՛ք.ա) (–8) · (+16) = – 128գ) (+17) · (–4) = – 68բ) (–7) · (+5) = – 35դ) (+21) · (–6) = – 126 

589. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.ա) (–4) · (–5) = 20գ) (+32) · (–6) = – 192ե) (+1) · (+23) = + 23է) (–19) · (+7) = – 133բ) (–8) · 0 = 0դ) 0 · (–1) = 0զ) (+14) · (–25) = -350ը) (–10) · (+12) = -120 

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.ա) (–5) · (–7) > 0, դ) (+3) · (+9) > (+8) · (–7),բ) (–8) · (+6) < 0, ե) (–14) · (–12) > (–10) · (+2),գ) (+16) · (–5) < 0, զ) (+20) · (–1) < (–6) · (–3)

։591. Համեմատե՛ք թվերը.ա) (–5) · 0 < 4, գ) –100 < 100 · (–3) · 0,բ) (7 · 0) · (–9) > –2, դ) 8 > 37 · (0 · 20)։ 

592. Գտե՛ք արտադրյալը.ա) 16 · (–3) · 6 = -288գ) 14 · (–5) · (–7) = 490բ) (–8) · (–4) · 3 = 96դ) (–15) · 17 · (–2) = 510 

593. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.ա) -21 ։ 3 = –7, գ) 48 ։ (–8) = –6, բ) -10 ։ (–5) = 2,  

594. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.ա) (–4) · (–5) > 0, բ) (–8) · 5 < 0, գ) 7 · (–3) < (–2) · (–1) 

595. Կատարե՛ք գործողությունները.ա) (+3) · (–8) + (–6) · (+2) – (–4) · (–7) = -24 + (-12) – 28 = +64բ) (–13) · (–6) – (+4) · (+18) – (–5) · (+20) = +78 – 72 – 100 = – 94գ) (–25) · (+4) – (+100) · (–1) + (+4) · (–40) = – 100 – (-100) + (-160) = + 40դ) (+2) · (–5) + (–3) · (–7) – (+16) · (–7) = -10 + 21 – (112)= -81 

596. Հետևյալ թվերը ներկայացրե՛ք երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է.

–40 = (-2) x (+20),

+32 = (+8) x (+4),

–1 = (-1) x (+1),

0 = 0 x (-12),

–12 – (-6) x (+2)

+9

= (-3) x (+3)

599. Ի՞նչ նշան կունենա երեք ամբողջ թվերի արտադրյալը, որոնցից`ա) երկուսը բացասական թվեր են, մեկը` դրական – դրական, բ) մեկը բացասական թիվ է, երկուսը` դրական – բացասական:

Ամբողջ թվերի հանումը։ Առաջադրանք 2

559. Կատարե՛ք հաշվումները` հանումը փոխարինելով գումարումով.

ա) 6 + 7 = 13

գ) –30 + 44 = 14

բ) –11 + 9 = -2

դ) 8 + 2 = 10

560. Կատարե՛ք հանում.

ա) 34-(–7) = +41

գ) 101 – (–8) = +109

բ) –48–(–25) = +23

դ) –17 – (–34) = +17

561. Գիշերը օդի ջերմությունը -10օ C էր։ Առավոտյան այն դարձավ +2OC։

Քանի՞ աստիճանով փոխվեց օդի ջերմությունը։ 12

562. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասարություն ստացվի.

ա) 2 – 8 = –6,

դ) 28 + 25 = –3,

բ) -7 – 7 = 7

563. Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (35 – 17) – 20 = -2

դ) (29 – 64) + 23 = -12

բ) (–43 – 14) – 32=-89

գ) (–74 + 27) – 15=-62

565. Թվերից հանե՛ք 11.

18-11=7, 9-11=-2, 0-11=-11, –3-11=-14, –1-11=-12, 2-11=-9, 5-11=-6, –4-11=-15:

568. Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.

ա) 8 – 3 > 3 – 8,

գ) –25 – (–3) < –3 – (–25),

բ) (–7) – 4 < 4 – (–7),

դ) 6 – (–2) > (–2) – 6։

Ի՞նչ օրինաչափություն է այստեղ գործում։<—> – <—> = +

569. Օդի ջերմությունը իջավ 7օC-ով և դարձավ –3օC։ Որքա՞ն էր օդիջերմությունը մինչև այդ փոփոխությունը։ 4oC

572. Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.

Ամբողջ թվերի հանումը։ Առաջադրանքներ 1

  1. Դրական թվերի տարբերություն (հանելին ավելի մեծ է)

Հաշվիր ամբողջ թվերի տարբերություն

46 −65 =-39

  • Բացասական թվերի տարբերություն

     Հաշվիր՝

     −34−(−34) =0

  • Տարբերության նշանը

Հաշվիր: Առաջին պատուհանում տեղադրիր արդյունքի նշանը՝ «−» կամ «+»:

4−7=-3

  • Օդի ջերմաստիճանը գիշերը

Ցերեկը օդի ջերմաստիճանը +17°C էր, իսկ գիշերը այն իջավ 5 աստիճանով:

 Նշիր, թե որքան դարձավ ջերմաստիճանը գիշերը:

 Դրական թվերը գրիր առանց + նշանի:

 Պատասխան՝ ջերմաստիճանը գիշերը դարձավ     +12°C

  • Միևնույն նշաններով ամբողջ թվերի տարբերություն

Որոշիր արտահայտության արժեքը:

 +14 −(+101) =-87

  • Թվից տրված չափով փոքր թիվը

Գրիր այն թիվը, որը 27-ով փոքր է 15-ից:

 Պատասխան՝ -12

  • Ամբողջ թվերի հանում (մեծ թվեր)

Հաշվիր արտահայտության արժեքը:

 2940−6424 =-3484

  • Պետք է հաշվել հակադիր թվերի գումարն ու տարբերությունը

-158-ը և 158-ը հակադիր թվեր են:

 Դրանց գումարը հավասար է՝     0-ի:

 Դրանց տարբերությունը հավասար է՝     316-ի

  • Հանումով անհավասարում (փոփոխականը դրական է)

c−103>−103 անհավասարությունը ճիշտ է   ,  եթե c>0

  1. Անհավասարում (ծայրահեղ դեպքեր)

Պարզիր, թե b-ի ո՞ր արժեքներն են բավարարում b−362>−362 անհավասարությանը:

Ընտրիր ճիշտ պատասխան(ներ)ը:

  • −27
  • ոչ մեկը չի բավարարում
  • −42
  • −9
  • −18
  • բոլորն էլ բավարարում են

Տնային աշխատանք 29.11.22

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:  Նադեր  Էբրահիմի

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:
–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:

Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․

Այսքան փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում: Կարևոր չէ քո սիրտը մեծ է, թե փոքր: Կարող ես սիրել ամեն մարդ և կենդանի նույնիսկ եթե ուսես փոքրիկ սիրտ:

Երբ հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը… Հորեղբայրը շատ էր սիրում փող և ուզում էր շատ ունենալ:

Գիտեք՝ այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց: Նա ուզում է, որ վատ մարդիք դառնան լավը, եթե նրանց սիրեն:

Տեսա, որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից: Այդ մարդկանց մեկ է, թե նեղվածքի մեջ են, կարևոր է, որ նրանց սիրեն:

Սրտիս մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին… Սրտի մնացած մասը նվիրում է բոլոր զինվորներին:

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։

Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։

Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։

Սիրտը կարող է տեղավորել նաև վատ մարդկանց։

Սրտում կարող է իշխել միայն սերը։

Ինչքանո՞վ է իրական կամ երևակայական պատմվածքը: Այդքան էլ իրական չի, քանի որ մարդկանց մեծ մասը այդպիսին չի:

2.Ավելորդ բառերը գտիր և նախադասություններից հանիր։

Էլի դարձյալ այդ մսսին ես խոսում։

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի ։

Դու արդեն հե՞տ ես վերադարձել;

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք։

Կրկին անգամ ասում եմ քեզ։

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի։

Քեզ մի հատ մարդ էր հարցնում։

Կարելի է մի հատ զանգել։

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային։

  1. Առածները լրացրու ընդգծված բառերի հականիշներով։

Չկա չարիք առանց բարիք։

Ջրի բերածը ջուրը տանում է։

Տերովին տերնա պահել, անտերին գայլն է կերել։

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գաս։

Ինչքան գետնի երեսն է ,յոթ էնքան գետնի տակն է։

  1. Գտիր տրված բառերի նույնարմատ հականիշները։

Օրինակ ՝ կարևոր -անկարևոր։

Գեղեցիկ – տգեղ, հաճելի – տհաճ, մարդկային – անմարդկային, գիտուն – անգետ, դուրեկան – անդուր, ուշադիր – անուշադիր, արժանի – անարժան, թևավոր – անթև, ախորժելի – անախորժելի, գունեղ – անգույն, բնական – անբնական, խելոք – անխելք, կարևոր – անկարևոր, լուրջ – անլուրջ, անամպ – ամպամած, տեղյակ – անտեղյակ