445. Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր.

Գրե՛ք նրանց կոորդինատները։
446. Գրե՛ք տառերով նշանակված կետերի կոորդինատները (տե՛ս նկ. 58)։

բ) A(-10), B(-7), C(-4), D(-2), E(-1), O(0), F(+3), G(+5), K(+8)
447. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1/2 սմ է, 1 սմ է։

448. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։

450. Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից աջ։

451. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝
ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,
բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

452. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–2) և B (+7) կետերը: Գտե՛ք A և B կետերի հեռավորությունը` արտահայտված միավոր հատվածներով:
