Հայերենում տողադարձն ավելի հաճախ կատարվում է վանկատման սկզբունքով, այսինքն՝
- Երկու ձայնավորների միջև գտնվող մեկ բաղաձայնն անցնում է հաջորդ տող, օրինակ՝ ա-շակերտ, նկա-րել, հա-սարակ և այլն։
- Երկու ձայնավորների միջև գտնվող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տող է անցնում միայն մեկը՝ վերջինը, օրինակ՝ կար-դալ, հաղ-թել կանգ-նել, հարց-նել և այլն։
- Երկու և ավելի բաղաձայնների միջև եղած գաղտնավանկը, այսինքն՝ լսվող, բայց չգրվող ը հնչյունը գրվում է միայն տողավերջի ու հաջորդ տողի սկզբի վանկերում, օրինակ՝ հետաքըր-քըրվել, կըն-քահայր, բայց հե-տաքրքրվել, կնքա-հայր։
երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկ։Բայց եթե երկորդ բաղաձայնը յ— ն է, նրան նախորդողը կարող է յ- ի հետ անցնել հաջորդ տող (օրինակ ՝ ար-յուն, բայց՝ ա- րյուն)։
Վանկատման ժամանակ և -ով գրվող եվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում, եթե նրա մեջ մտնող հնչյունները ՝ ե -ն և վ-ն , տարբեր վանկերի կազմում են լինում։ Եթե դրանք նույն վանկի կազմում են , և տառով են արտահայտվում։
Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձիր։
Բարեկամաբար – բա-րեկամաբար, բարե-կամաբար, բարեկա-մաբար, բարեկամա-բար:
կառավարել – կա-ռավարել, կառա-վարել, կառավա-րել:
արդուկ – ար-դուկ:
հարավային – հա-րավային, հարա-վային, հարավա-յին:
հեռախոս – հե-ռախոս, հեռա-խոս:
բարձրացնել – բար-ձարացնել, բարձրա-ցնել:
անկացնել – ան-կացնել, անկա-ցնել:
հարթեցնել – հար-թեցնել, հարթե-ցնել:
Տառային և վանկատառային հապավումները չեն տողադարձվում, օրինակ՝ ԽՍՀՄ, ԱՊՀ:
Տրված բառերը վանկատիր երկու ձևով։
Անկյուն – ան-կյուն, անկ-յուն:
մատյան – մատ-յան, մա-տյան
գոչյուն – գո-չյուն, գոչ-յուն:
գիտություն – գի-տություն, գիտու-թյուն:
սենյակ – սե-նյակ, սեն-յակ:
Հակոբյան – Հակոբ-յան Հակո-բյան:
առյուծ – ա-ռյուծ, առ-յուծ :
մատյան – մատ-յան, մա-տյան:
բարդություն – բա-րդություն, բարդու-թյուն։
Համո Սահյան, Հրաշք լիներ։
Փորձիր արտասանել և իքնդ քեզ ձայնագրել։