Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ: 2.Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիքի մասին էր հայտարարում:Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:
Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղարշապատ-Էջմիածնի տարածքում։Մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակավայն է կառուցվել։Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում , Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պարսպապատել է , Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել։
Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում։ Գրիգոր Լուսավորչին տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց է տալիս Վաղարշապատի Սանդարամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր։ Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը։Այսինքն, դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միածին որդին՝ Քրիստոսը։ Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարը Վաղարշապատում կառուցվեց և Էջմիածին անվանվեց։
3. Ովետիք Իսահակյան, Ուշինարա (հնդկական զրույց):
1.Հարցեր և առաջադրանքներ։
2.Բնութագրիր Ուշինարային՝
մանրամասնորեն – Նա փրկեց աղավնուն և նժարի վրա դրեց իր մարմինը: Ուշինարան ազնիվ դատավոր էր, բոլորին ուզում էր օգնել;
մեկ բառով – Ազնիվ
3.Դուրս գրիր այն հատվածը , որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը։
Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:
4.Այլ կեպ վերնագրիր զրույցը։ Ուշինարան կարող էր տալ աղավնուն անգղին: