*Դու փորձիր հասկանալ,փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց…. բարին երբեք չի վերջանում:Եթե վերջանար` աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա:Վիլյամ Սարոյան, ասույթ։
Վիլյամ Սարոյան | Իմ անունը Արամ է | համառոտ
Ուղևորություն դեպի Հանֆորդ
Հերոսը՝ Արամը, ունի մի անուղղելի քեռի՝ Ջորգի անունով: Նրա միակ զբաղմունքը կիթառ նվագելն է, երգն ու պարը: Արամի պապը որոշում է նրան ուղարկել Հանֆորդ աշխատելու: Բայց քանի որ Ջորգին համարվում է նրանց տոհմի ամենադմբո մարդը, պետք է նրա հետ մեկին էլ ուղարկել: Նա փնտրում է, թե անբաններից որին ուղարկի և կանգնում է Վասկի վրա: Գնալ-չգնալու հարցը որոշվում է Վասկի՝ բրնձով փլաֆ եփել կարողանալ-կարողանալու հանգամանքով, բայց քանի որ երկու հիմարի չարժե միասին տեղ ուղարկել, առաջարկում են ուղարկել Արամին իբրև պատիժ, քանի որ նա ծաղրել է քեռի Զոհրաբին: Երբ բոլորը գնում են, պապը պատվիրում է Արամին իր համար անել Զոհրաբի ձևերը. մի լավ ծիծաղում են: Ջորգին և Արամը հեծանիվով գնում են Հանֆորդ, վարձում են տուն, սակայն Ջորգին աշխատանք չի գտնում, ինչի համար չափազանց երջանիկ է: Պարզվում է, ձմերուկը արդեն հասել է և այն հավաքել են: Նրանք մեկ ամիս ապրում են այդ բնակարանում, քեռին նվագում է, ուտում են փլաֆ, որը հիմնականում աղի է ստացվում և ապա առանց փողի վերադառնում են իրենց քաղաքը: Տատը փող է տալիս Արամին, որ տա պապուն՝ իբրև թե քեռին է աշխատել: Իսկ պապը բարկանում է, ասում, որ սրանից հետո որդուն թույլ չի տա նվագել, թող աշխատի, բայց երբ որդին սկսում է նվագել՝ ծառի տակ նստած, պապը հանում է չստերը, նստում թախտին ու նոթերը կիտում: Քիչ հետո Արամը գտնում է նրան քնած՝ երազի ժպիտը դեմքին, իսկ նրա որդի Ջորգին իր գեղեցիկ ու տխուր ձայնով արար աշխարհի գովքն է անում:
Պատմիր Արամի մասին։ Արամին ուզարկել են քեռու հետ, որպես պատիժ: Նրանց միասին հեծանիվով ուղարկել են Հանֆորդ, որ Ջորգը փող աշխատի:
Գտիր համեմատություններ։ Ամենադմբո:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։
Ճիշտ ձևեր
անձինք – անձիք
ըստ երևեւյթին – ըստ երևույթի
կամովին – կամովի
հիմնովին – հիմնովի
ազգովին – ազգովի
փակագծերը բացել – բացատրել
գլուխ գովել – ինքնագովել
ի գիտություն – իմանալու համար
գների բարձրացում – գնաճ
բացի նրանից –
առանց խոսքի – անխոս
չորսից ավել – հինգ
էլեկտրակայան –