- Գրել տասը դարձվածք։
Գլուխ կոտրել, գլուխ գովալ, լեզու տալ, գլխին տալ, ականջ դնել, աչքը մտնել, երես տալ, գառ դառնալ, գետինը մտնել, վարի տալ:
2. Լրացնել բաց թողնված տառերը։
lՆոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:
Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:
– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճյուղերդ ես արդեն թափահարում քամուց, -ասաց վարդենին մասրենուն:
Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.
– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:
Լրացնել բաց թողնված տառերը: (գ կամ ք)
Երգել,թարգմանել,կարգադրել,մարգարիտ,հագուստ,արևածագ,հոգնակի,հագցնել,թագավոր,ճգնել,օգնական,նորոգել,արքա,զորք,մրգեղեն,հերքել,թարգմանիչ,ագահ,հերքել,վարքագիծ, քուրք,ներքուստ,մգանալ,նորոգել,նվագարան,հետաձգել: