Պատասխանել հետևյալ հարցերին.
•Ի՞նչ է պատմությունը: Պատմությունը դա հումանիտար գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի կազմակերպումը անցյալում։ Այն ուսումնասիրում է բոլոր հնարավոր աղբյուրները անցյալի մասին՝ պատճառահետևանքային կապը վերականգնելու, պատմական ընթացքն ընկալելու, փաստերը նկարագրելու և իրադարձությունների մասին կարծիքներ կազմելու համար
•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը: Պատմությունը թույլ է տալիս վերլուծել անցյալում տեղի ունեցած իրադարձությունները և չկրկնել սխալները:
•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն: Հին աղբյուրներ, գրավոր արձանագրություններ, պատմական փաստաթղթեր, հին արվեստի նմուշներ, բանավոր արձանագրություններ:
• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն» առարկայի շրջանակում: Գաղափար կկազմեմ պատմական կարևոր իրադարձությունների մասին:
• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։
Հռոմ քաղաքը, որտեղ գտնվում է Կոլիզեյը, Ֆոռումը: Հռոմը ամենահին քաղաքներից է աշխարհում: Այն եղել է Հռոմեական կայսրության մայրաքաղաքը: Կոլիզեյում անցկացնում էին գլադիատորների կռիվներ:
Աթենքի Ակրոպոլ, հին Հունաստանի ամենակարևոր սրբավայրերից մեկը:
Կրետե կղզի, Կնոսսոս ամրոցը, Կրետական քաղաքակրթության կենտրոն:
Եգիպտոս, Կահիրե, Կահիրեի թանգարան: Լուկսոր Գիզա, Գիզաի բուրգերի մոտ եմ եղել: Հայաստան, Էրեբունի թանգարան (Ուրարտու), Գառնու տաճար, Գեղարդի վանք, Ամբերդ ամրոցը, Լոռու ամրոցը: