Հայրենագիտության երրորդ շրջանի ամփոփում

Երրորդ ուսումնական շրջանում ես սովորել եմ Հայաստանի մարզերի մարզերի մասին, հատկապես Երևանի, Կոտայքի, Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերի մասին։ Մենք ուսումնական ճամփորդություններ ենք ունեցել Մատենադարան, Երանի հեծյալ արձանների մոտ, Գեղարքունիքի մարզ և Սևանա լճի մոտ։ Ես իմացել եմ շատ բաներ Հայաստանի պատմության մասին։

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ

Ճամփորդություն դեպի Մատենադարան. պատում

Երևանի ձիանձանները. ճամփորդության պատում

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ․ Երեւանի փողոցներում

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզ

Մատենադարան

ԼՈՌԻ

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ. պատում

Դասարանով գնացել էինք ճամփորդություն Գեղարքունիքի մարզ։ Այնտեղ բարձրացել էինք սար, որը կոչվում է Կլոճի դոշ։ Այնտեղից շատ գեղեցիկ էր և երևում էր Սևանալիճը։

Հետո իջանք դեպի Սևանալիճը։ Շատ լավ եղանակ էր, հով էր, բայց Սևանի ափին ահագին տաք էր։ Սևանի ջուրը սառն էր և ես չլողացա, բայց ճամփորդության մասնակիցներից մի քանիսը ոտքերով մտել էին ջուրը և վոլեյբոլ խաղացել։

Շատ լավ և հետաքրքիր ճամփորդություն էր։

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս)

Երրորդ ուսումնական շրջանում մենք շատ նոր բաներ ենք սովորել քերականությունից, ընթերցանություններ ենք արել և մասնակցել հետաքրքիր նախագածերին.

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս)

1. Սովորողները բլոգներում պատմում-ներկայացնում են բնագիտության ուսումնական 3-րդ շրջանի նախագծերի մասին և տեղադրում բնագիտության բաժնի հղումը: Բնագիտության բաժին։

Երրորդ ուսոմնական շրջանում մենք սովորել ենք շատ կարևոր և հետաքրքիր տեղեկություններ Երկիր մոլորակի մասին։ Ես արդեն գիտեմ Երկրի ոլորտների մասին շատ բան, նրանց փոխազդեցության մասին, բույսերի կառուցվածքի մասին, նրանց խնամքի մասին և այլ։

2. Մեր ուսումնասիրած ուսումնական նյութերից, ո՞րն էր ավելի հետաքրքիր և որը՞ դուր եկավ քեզ: Ինձ համար ամենահետաքրքիր թեմաները մթնոլորտի և լուսնի մասին։

3. Գործնական պարապմունքներից, որի՞ն ես մասնակցել և ի՞նչ ես սովորել։ Մասնակցել եմ ծաղիկների խնամքի նախագծին։ սովորել եմ, թե ինչպես է պետք տնկել ծաղիկները և հետևել, որ լավ աճեն։

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո ընտանիքում, բակում և շրջապատում։ Այո, անպայման։

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը  գոլորշիա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը: Բնությունը դա ջրոլորտը, քարոլորտի, մթնոլորտի և կենսոլորտի փոխազդեցությունն է։
  2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում: Արեգակը տալիս է էներգիա, ջերմություն, գոլորշիացնում է ջուրը։
  3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ: Օրինակ օդը մթնոլորտից անցնում է ջրոլորտ և քարոլորտի վերին շերտերը։ Այն օգտագործվում է կենդանիկերի կողմից և բույսերի կողմից։

Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:

Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու ա­նաղարտ պահելու մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երեույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:

Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:

Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:

Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:

Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:

Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ՝ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:

Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:

Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտ­րանսպորտի արտանետումներով:

Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար: Մթնոլորտը Երկիր մոլորակը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, երկնաքարերից։ Այստեղ կատարվում է ջրի շրջապտույտը և այստեղ պարունակվում է օդը։
  2. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները: Կան բնական և մարդածին աղբյուրներ։ Բնական աղբյուրներն են անտառների հրդեհները, հրաբուխները, իսկ մարդածին աղբուրներն են տրանսպորտը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։
  3. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը: Ծխով, մրով, փոշիով, թունավոր քիմիկատներով, ածխաթթու գազով։
  4. Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք: Արդյունաբերությունը ավելի մաքուր դարձնել, անցնել քամու և արևային էներգիային, օգտագործել էլեկտրամեքենաներ, չօգտագործել քիմիկատներ գյուղատնտեսության մեջ։
  5. Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։ Շնչառական, սրտային,նյարդային, մաշկային, ուռուցքներ։
  6. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք: Տրանսպորտ, գազի օգտագործում։

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Եղանակը կանխատեսել՝ նշանակում է նախօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը: Մթնոլորտի վիճակի փոփոխություններն են։
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է: Որովհետև եղանակը կախված է խոնավությունից, ճնշումից, ջերմաստիճանից։
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Դա նախօրոք իմանալ թե տվյալ տեղում ինչ եղանակ կլինի։ Դա կարևոր է օդային, ջրային, ցամաքային տրանսպորտի համար, գյուղատնտեսության համար։

Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ: Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումը  մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակը  չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդը գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունը դեռևս չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունը  առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Հարաբերական խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որը ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանը նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիները խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, ջրային գոլորշիները, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

Մեծ մասամբ մառախուղը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:

Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկը ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերը փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլորշիներով հագեցած: Գոլորշին համարում են հագեցած, եբրբ օդում եղած գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է մաքսիմալի և այլևս գոլորշիների չի կարող ընդունել:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը: Թե ինչքան գոլորշի կա օդում։
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը: Թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին ինչքանով է մոտ հագեցածին։
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում: Խոնավաչափը չափում է օդի խոնավությունը։ Խոնավությունից մազը երկարում է, իսկ չորանալուց կարճանում։ Մազին ամրացրած է սլաք, որը ցույց է տալիս խոնավությունը։
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև: Ամպը առաջանում է երկնքում, իսկ մառախուղը երկրի մոտ։
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները: Կույտային ամպերից գալիս է ուժեղ անձրև և կարկուտ։ Շերտավոր ամպերից գալիս է թույլ անձրև և ձյուն։ Փետրավոր ամպերից տեղումներ չեն գալիս։