«Գնում եմ Մայր դպրոց…» նախագիծ

  • Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես

Մի օր երրորդ դասարանից ուրիշ դպրոցից տեղափոխվեցի այս դպրոցը։ Ես սկզբում անհանգստանում էի, բայց հետո ես մի քիչ սկսեցի ադապտացվել նոր դպրոցին։ Ինձ հետաքրքրում եր այն, որ ես համակարգիչով էի դաս անում։ Ինձ այս դպրոցում ամեն ինչ դուր եկավ, ամենաշատը այգին։ Ես ուրիշ դպրոցներում չեմ տեսել այսպիսի այգիներ։

  • Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները

Ինձ համար Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքներն են.

  1. Այգին. որովհետև այնտեղ շատ հաճելի, խնամված և գեղեցիկ ծառեր և ծաղիկներ կան։

2. Արտասահմանը. որովհետև այ տեղ շատ նկարներ կան, որոնք անում են սովորողները և մեծերը։

3. Ճամբարը. որովհետև այն տեղ մենք խաղում ենք և անցկացնում ենք հետաքրքիր ժամանց, ինձ դուր է գալիս բացօթյա լողավազանը։

4. Ճամփորդությունները. որովհետև միշտ հետաքրքիր է գնալ թանգարաններ և տարբեր վայրեր և իմանալ շատ նոր բաներ կամ այցելել քաղաքից դուրս նոր տեղեր։

5. Ուսուցիչները. որովհետև շատ բարի են սովորողներին հանդեպ և լավ են բացատրում դասերը։

6. Սովորողները. լավ ընկերներ կարելի է ունենալ այս դպրոցում: Դա նրանից է, որ շատ բարի և ընկերական երեխաներ կարելի է հանդիպել այստեղ։

7. Լավ ժամանցը. որովհետև մենք հաճախ գնում ենք տարբեր հետաքրքիր տեղեր, որտեղ կարելի է երկար մնալ և ունենալ շատ լավ ժամանց։ Օրինակ՝ ագարակը կամ արտասահմանը։

Մայր դպրոցն ու ես

Ես մասնակցել եմ շատ մեդիա ուրբաթների և առաջ իմ ընտրական ժամը մայր դպրոցում էր։ Ինձ այն տեղ դուր է գալիս և ինձ թվում է, որ ես ինձ շատ լավ կզգամ:

  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից

Ես սպասում եմ, որ կունենամ ավելի հետաքրքիր և ավելի շատ ընտրական դասեր, շատ ճամփորդություններ և բարի դասատուներ։ Ես նոր արառկաներ եմ անցնելու և սպասում եմ, որ հետաքրքիր կլինի։

  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը

Դեռ լավ չեմ ճանաչում մայր դպրոցը, բայց գիտեմ տարբեր տեղեր այնտեղ, օրինակ՝ լաբորատորիա, մարմարասրահ, գրադարան, մարզադահլիճը։

  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում

Իմ ամենասիրելի վայրը գրադարանն է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s