Տնային աշխատանք 03.05.2022

Վարժ. 224. Տրված խմբերի տարբերությունը բացատրիր։ Ինչու են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ։ Ածականները համեմատվում են արտահայտվությունով։ Դրանք կոչվում են ածականի համեմատվության աստիճաններ, որովհետև ածականները համեմատվում է իրենց աստիճանով։

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր։

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր։

Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր։

Վարժ. 225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրիր։

Ամենավատ – ամենից վատ, վատագույն

գեղեցկագույն – ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ

բարձրագույն – ամենից բարձր, ամենաբարձր

ամենաազնիվ – Ամենից ազնիվ, ազնվագույն

ամենից հզոր – հզորագույն, ամենահզոր

ամենից ահեղ – ահեղագույն, ամենաահեղ

համեստագույն – ամենահամեստ, ամենից համեստ

ամենահին – հնագույն, ամենից հին

ամենից ծանր – ծանրագույն, ամենածանր

ամենալուրջ – ամենից լուրջ, լրջագույն

ամենից խոշոր – ամենախոշոր, խոշորագույն։

Վարժ. 226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինիր հոմանիշներով։

Ամենահին>հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։

Աշխարհի ամենալայն>ամենից լայն ծառուղին ու ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում է։

Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ>ամենահազվադեպ հիվանդությունը «կուռու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում։ (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել։ Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել։)

Ամենից թանկ>ամենաթանկ գիրքը 1455թ. Գուտենբերգի (առաջին տպագրիչն է) տպագրված «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել։