Վարժ. 216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրու։
Քույրական, եղբայրական, մայրական, հայրական, տատական, պապական։
Վարժ. 217. Տրված գոյականների ածանցներ ավելացրու, որ ածականներ դառնան։
Անսիրտ, անվախ, քարոտ, մայրական, երկնային, արևային, փայտե, լեռնային, փողոցային, երկաթե, օդային, ծաղկային, եղբայրական, ոսկե, արծաթե, ծովային, Ամերիկյան, Ֆրանսիական, Գերմանական։
Վարժ. 218. Ընդգծված ածականները տեքստից հանիր։ Ինչ փոխվեց։ Տեկստում քիչ ինֆորմացիա կա ժամանակի մասին և այլ բաների մասին։
Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից։ Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում։ Այնտեղ դա օգտագործվում է էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց։ Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր։
Վարժ. 219. Ընդգծված ածականները տեքստից հանիր։ Համեմատիր. տրված, թե՞ ստացած տեքստում է վերաբերմունք արտահայտված։ Տրված տեքստը։
Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունք է թափում։ Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճու՞մ է։ Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում։ Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»։
Վարժ. 220. Ընդգծված ածականները տեքստից հանիր։ Ի՞նչ փոխվեց։ Տեկստը դարձել է անհետաքրքիր։
Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու , անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը։ Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը։ Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ։ Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով։ Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր։