Տնային աշխատանք 02.05.2022

Վարժ. 216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրու։

Քույրական, եղբայրական, մայրական, հայրական, տատական, պապական։

Վարժ. 217. Տրված գոյականների ածանցներ ավելացրու, որ ածականներ դառնան։

Անսիրտ, անվախ, քարոտ, մայրական, երկնային, արևային, փայտե, լեռնային, փողոցային, երկաթե, օդային, ծաղկային, եղբայրական, ոսկե, արծաթե, ծովային, Ամերիկյան, Ֆրանսիական, Գերմանական։

Վարժ. 218. Ընդգծված ածականները տեքստից հանիր։ Ինչ փոխվեց։ Տեկստում քիչ ինֆորմացիա կա ժամանակի մասին և այլ բաների մասին։

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից։ Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում։ Այնտեղ դա օգտագործվում է էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց։ Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր։

Վարժ. 219. Ընդգծված ածականները տեքստից հանիր։ Համեմատիր. տրված, թե՞ ստացած տեքստում է վերաբերմունք արտահայտված։ Տրված տեքստը։

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունք է թափում։ Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճու՞մ է։ Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում։ Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»։

Վարժ. 220. Ընդգծված ածականները տեքստից հանիր։ Ի՞նչ փոխվեց։ Տեկստը դարձել է անհետաքրքիր։

Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու , անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը։ Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը։ Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ։ Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով։ Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր։

Ինքնաստուգում դասարանում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի: 

Ածական – Խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր։

Գոյական – գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի։

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել: 

Իշխան, ճեղք, գործիչ, շքեղություն, ուսուցիչ, դեղնուց, բժիշկ, հյուս։

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

Գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևան էր, ծառեր, տեր էր, ժապավեններ, մարդիկ, կիններ։

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

Հատուկ գոյական – Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան։

Հասարակ գոյական – ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ։

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :  

Բարե – կամ — բարդ բառ

գիր – ավոր — ածանցավոր բառ

ծով — պարզ բառ

լուս – ա – մուտ — բարդ բառ

ան – պետք — ածանցավոր բառ

հող – ոտ — ածանցավոր բառ

գին – որդ — ածանցավոր բառ

ամառ — բարզ բառ

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: 

Կաթ – կաթնային

խորհուրդ – խորհրդավոր

գետ – գետային

հեռու – հեռավորություն

քար – քարե

անպ – անամպ

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։ 

Իմ հայրիկը բարի է։ Նապաստակը արագ վազում էր։ Ծառը տերևով ծածկվել է։ Հայրիկը ջղայնացաավ նրանից, որ ես ջարդեցի ծախկամանը։