Հնարագետ ջուլհակը: Մաս 1: Ղ. Աղայան

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

  1. Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ։
  2.  Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի առաջին մասը:
  3. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն առաջին մասի)։
  4. Վերնագրի՛ր առաջին մասը: Խուճապ։
  5. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին մասի վերաբերյալ: Որ տեղի՞ց է եկել դերվիշը։ Ի՞նչ է դերվիշի անունը։ Ինչո՞ւ դերվիշը չէր խոսում։
  1. Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  2. Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  3. Մաքուք — մաքոք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները: Լուռ ու մունջ – բոլորովին լուռ, դատարկ – Փուչ, սնամեջ, երկյուղ – վախ, միմյանց – մեկը մյուսին, փարատել – Սփոփել, մխիթարել։
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները: Տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։ – Ինչո՞ւ է դերվիշը Ժողովուրդին խուճապի մեջ գցել։ Լուն ուղտ շինելով – Չափազանցել, մեծացնել։ Ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ – ժանտախտով ուզում ես սպանել երկրի բնակիչներին։ Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին – ավելի վատ արեցին քան եղել է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s