- Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր 5 գոյական, 5 ածական, 5 բայ։
- Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։ Դանիել, Սողոմոն, Թիֆլիս, Մանուկ-խանն, Բաղդատ։
- Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։ Բարեկենդան։
Բարեկենդան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոն է։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն-Խելոք, խելացի, համրանալ-Մնջանալ, խնդություն-Ուրախություն, անշուք-Անզարդ, չքավոր-Չունևոր, աղախին-Սպասուհի, խուրջին-Խորգ, պարգև-նվեր։
- Գրի՛ր տրված բառերի հականիշները՝ իմաստուն-հիմար, հարուստ-աղքատ, անպատիվ-պատվավոր, տխուր-ուրախ, խավար-լույս, ծանրություն-թեթևություն։
- Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։