Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Նա սիրում էր նվագել սրինգ։ Նա աշխարհի ամենալավ մարդն է։ Առավոտը հենց բացվում էր, նա գնում էր գյուղից գյուղ և մխիթարում էր մարդկանց։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: Իր սրինգը փրկեց նրան։

4. Վերնագրի՛ր տեքստը: Փրկասրինգ:

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով: աշխարհամաս, ճանապարհորդ, ճանապարհածախս։

6. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել-Սփոփել, ամոքել։

Պսպղալ-շողալ, փայլել։

Թշնամի-Ոսոխ, հակառակորդ։

7. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84: Երկու հազար իննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս։

8. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

ամենաբարի – ածական

սրինգն – գոյական

Նա – դերանուն

քաղցր – ածական

մխիթարում էր – բայ

անտառի – գոյական

սթափվեց – բայ

կախարդական – ածական

9. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր։

10. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Մարդը-ենթակա, վերադառնում էր-ստորոգյալ։