Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
- Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
- Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։
վտակ – առու, առվակ
շաչել – սուլոցի նման սուր ձայն հանել
ունկընդիր – լսող
մտախոհ – մտածմունքների մեջ սուզված
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր: Ձայնը, որովհետև նկարագրվում են անտառի և վտակի ձայները։
- Քե կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։ Անտառի երաժշտական համերգ է։
- Նկարի՛ր բանաստեղծությունը։
