Վարժ․118
Կարդա տրված բառերը և պարզիր, թե ինչպես է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն։
Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ։ – յէ
Վարժ․ 119
Տրված նախադասություններում գտիր այն բառերը, որոնց սկզբնատառ ե-ն կարդացվում է է։
Ձեր հարևանի որդին եմ։
Այդ թիմի մարզիկների՞ց ես։
Մենք լավ ընկերներ ենք։
Արդեն մեծ տղաներ ենք։
Իմ բարեկամներն են։
Վարժ․ 120
Կարդա տրված բառերը և պարզիր, թե ինչպես են կարդացվում ընդգծված տառերը։
Լեռնային – է, գերազանց – է, դերասան – է, բերանբաց – է, մեղավոր – է, տարեկան – է, ջրաներկ – է, Նարե – է, ծովերգ – է, տասներեք – է, քառասուներկու – է, մեներգ – է, համերգ – է, ապերջանիկ – է, աներևակայելի – է, աներևույթ – է։
Վարժ․ 121
Կարդա տրված բառերը և պարզիր, թե ինչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը։
Օգտակար, օթյակ, օթևան, օրական, օղակաձև, օտար, օրենք, օրինակ – օ
ով, ովքեր – ո։
Վարժ․ 122
Կարդա տրված բառերը և պարզիր, թե որ դեպքում ինչպես է կարդացվում ընդգծված ո տառը։
Ա․ Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն։ – վօ
Բ․ Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, պարզորոշ, բազմոտանի, առողջ։ – օ
Վարժ․123
Կարդա տրված բառերը և պարզիր, թե ինչով է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում։
Ա․ Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար։ – յէ
Բ․ Հորեղբայր, աներես, անեփ, խոտներամ, ապերախտ, անեղծ, շքերթ։ – է
Վարժ․ 124
Կարդա տրված բառերը և պարզիր, թե ինչով է տարբերվում ընդգծված ո տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում։
Ա․ Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս, նրբաոճ, եռաոստ։ – վօ
Բ․ Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի։ – օ
Վարժ․125
Կարդա տրված բառերը և պարզիր, թե ինչով է տարբերվում և տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում։
Ա․ Արևոտ, անձրևային, թև, տերևաթաթ, հևասպառ, բարևել, մանչև։ – էվ
Բ․ Նաև, և, եև – յէվ
Վարժ․ 126
Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՞ր բառը դրան չի համապատասխանում։
Ա․ Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ։
Բ․ գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու։