- Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը նորից կարդա՛:
- Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը:

- Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ):
Լինում է մի իշխան։ Նա շատ ունեցվածք ուներ և զորք։ Նա մտածում էր, որ նա աշխարհում ամենա ուժեղն է։ Մի օր գալիս է նրա հովիվը և պատմում է, որ տեսել է շատ մեծ մի հսկա։ Իշխանը ջղայնանում է և զորք է ուղարկում, որ հսկային սպանեն։ Հսկան հավաքում է բռի մեջ ձիավորներին դնում է գրպանը և տանում է տուն, մայրիկին ցույց է տալիս։ Մայրիկը ջղայնանաում է և ասում է, որ նա բաց թողնի մարդկանց։ Զինվորները գնում են իշխանի մոտ և պատմում են հսկայի մասին։ Իշխանը չի հավատում, որ հսկան իրանից ուժեղ է և զորքի հետ գնում է նրա հետ կռվելու։ Հսկան ջղայնանում է և մեծ քար է քցում մարդկանց վրա ու սպանում է նրանց։ Այդ ժամանակ մեծ ժայռը ընկնում է նրա վրա և հսկան մահանում է։
- Բլոգումդ բնութագրի՛ր հսկային և իշխանին:
Իշխանը ինքնահավան էր, նա չէր հավատում, որ նրանից ուժեղ ինչ-որ մեկը կա։
Իսկ հսկան ավելի բարի էր և լսեց մայրիկին, բայց հետո ջղայնացավ և շատ մարդկանց կոտորեց։ Նա կարող էր դա չանել, որովհետև շատ ուժեղ էր։
- Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,
Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,
Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
- Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։