Վարժ. 103
Տրված բառազույգերի արմատները տեղավորելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացիր։
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ – բարեմիտ, մանկաժպիտ
Ա) Ջրահարս, ծովանկար – ծովահարս, ջրանկար
Բ) Ժանգապատ, արծաթագույն – արծաթապատ, ժանգագույն
Գ) Հողմածին, ջրաղաց – ջրածին, հողմաղաց
Դ) Զորագույն, երկրամաս – զորամաս, երկրագույն
Վարժ. 104
Տրված բառերը բաղադրիչների բաժանիր։ Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում։
Օրինակ՝ Գրատախտակ – գր(գիր) + ա + տախտակ
Ձեռագիր – ձեռ(ձեռք) + ա + գիր
գեղանկար – գեղ + ա + նկար
շրջազգեստ – շրջ(շուրջ) + ա + զգեստ
սիրահոժար- սիր(սեր) + ա + հոժար,
դեղնակտուց – դեղն(դեղին) + ա +կտուց
հոդակապ – հոդ + ա + կապ
Վարժ. 105
Շարքից բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված։ Գտիր օրինաչափությունը չեղարկող բառը։
Ա) Հրաշամանուկ, հողագունդ, արևտուր, մեծահոգի, փրկագին
Բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու
Վարժ. 106
Տրված բառերի կրկնությամբ բառեր կազմիր։ Գրությանն ուշադրություն դարձրու (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):
Օրինակ՝ մեծ-մեծ
Ծանր-ծանր, զույգ-զույգ, չորս-չորս, խիստ-խիստ, արագ-արագ, բաց-բաց, թաց-թաց
Վարժ. 107
Արմատի կրկնությամբ, գծիկով գրվող բարդ բառեր գրիր։
Օրինակ՝ շուտ-շուտ, երբեմն-երբեմն
զիլ-զիլ, կարճ-կարճ, երկար-երկար, մեծ-մեծ, մանր-մանր, բոյով-բոյով։
Վարժ. 108
Տրված արմատների կրկնությամբ բառեր գրիր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում)։
Աման-չաման, մարդ-մուրդ, պարապ-սարապ, պակաս-մակաս, մանր-մունր, փոքր-մոքր, ոլոր-մոլոր, սուր-մուր