Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
Տերյանը պատմում է իր մայրիկի մասին։ Նա եկել է տուն և ամեն ինչը մնացել էր ոնց որ իր մանկության ժամանակ։ Մայրիկը նույն տեղը նստած էր և թել էր մանում ու պատմում պատմություններ։
- Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
Նա բարակ ձեռքեր ուներ, խոսում էր պարզ լեզվով և հեքիաթներ էր պատմում։
- Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ։
- Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
Պարզկա լեզու – Պարզ բառերով
Մաշված ձեռքեր – աշխատանքից փոխված ձեռքեր
- Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում: – Հեռվում երևում է մայրամուտը։
Բ)Իլիկդ խոսում է անուշ: – Իլիկը շարժելուց հաճելի ձայն է գալիս։
Գ) Դրախտ է նորից իմ հոգում: – Ուրախություն է իմ հոգում։